Կոստա Ռիկայի հյուսիս-արևմուտքում արթնացել է երկրի խոշորագույն հրաբուխներից մեկը՝ Ռիկոն-դե-լա-Վիեխան։ Հրաբխի խառնարանից 3․3 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետվել, գրում է Volcano Discovery-ն։
Ժայթքումը տևել է մոտ 3 րոպե։ Հրաբագետներն այն անվանել են հզոր ժայթքում։
Ավերածությունների ու տուժածների մասին չի հաղորդվում։
Նշենք, որ Կոստա-Ռիկայում 5 գործող հրաբուխ կա։