Դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքները ցույց են տվել, որ անգլո-ամերիկացի ծրագրավորող և գործարար Ջոն Մաքաֆին ինքնասպանություն է գործել: Այդ մասին հայտնում է El Pais թերթը:
Իսպանիայում Մաքաֆին ձերբակալվել էր անցյալ տարի՝ ԱՄՆ պահանջով: Հունիսի 23-ին նրան մահացած էին գտել Բարսելոն նահանգի բանտի իր խցում այն բանից հետո, երբ պարզվել էր, որ դատարանը հաստատել է նրա արտահանձնումն ԱՄՆ: Մաքաֆիի ընտանիքն արդեն հայտարարել է, որ խնդրելու է երկրորդ անկախ դիահերձում կատարել։