Եվրամիության պատվիրակությունը՝ Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի արտգործնախարարների գլխավորությամբ, ժամանել է Ադրբեջան ու Հայաստան: Պատվիրակությունը ռեգիոն է ժամանում ԵՄ-ԱՄՆ Վեհաժողովից հետո, որի ամփոփիչ հայտարարության մեջ հիշատակված էր նաև Կովկասը, այդ թվում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի ծիրում: Հայտնի է, որ Կովկասի երեք երկրները այդ ծրագրի անդամ են: Ընդ որում, ինտեգրացիան այդ իմաստով յուրաքանչյուրի դեպքում տարբեր մակարդակի վրա է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ: