Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հայտարարած կոշտ պատասխան քայլերը սկսել են արդյունք տալ: Այս գիշեր Անգլիայի բոլոր այն քաղաքներում, որտեղ զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել, վերականգնվել է հասարակական կարգը:
Միաժամանակ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ոստիկանները առանձնապես մեղմ վերաբերմունք ցույց չեն տվել անկարգությունների մասնակիցներին նաև մինչև վարչապետի ելույթը:
Միաժամանակ, դատարանի կողմից դատապարտվածների թիվը հասել է 5-ի:







































