Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) հանդես է եկել ուշագրավ նախաձեռնությամբ։
PKK-ի զինյալները փակել են Բինգյոլից-Դիարբեքիր տանող ավտոճանապարհը և 25 ավտոմեքենաների ուղևորներին շուրջ 25 րոպե հարկադրել լսել ժողովրդավարական ազատությունների մասին իրենց քարոզչությունը։
Դրանից հետո PKK-ի զինյալները բաց են թողել այդ մարդկանց և բարձրացել լեռները։ Թուրքիայի անվտանգության ուժերը նրանց հայտնաբերելու համար տարածաշրջանում ձեռնարկել են լայնամասշտաբ գործողություն ։
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունիսի 14-ի երեկոյան էլ PKK-ի զինյալները Թուրքիայի Թունջելի-Էրզինջան ավտոմայրուղում մոտ 2 ժամով կանգնեցրել էին անցնող ավտոմեքենաները, իջեցրել ուղևորներին և ստիպել, որ վերջիններս հիշողության համար նկարվեն հետևյալ կարգախոսի ներքո. «Կեցցե՛ ժողովրդավարական ինքնավար Քուրդիստանը»:











































