Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ինչպես ստացվեց, որ Հայաստանն ու Արցախը հայտնվեցին այդ կրակե օղակում

BBC-ին տված հարցազրույցում երրորդ նախագահ Սերժ  Սարգսյանն անդրադառնալով արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին ասել է, որ պատրաստ էր կրել «դավաճան» կնիքը և գնալ Արցախի հարցի կարգավորման, Ադրբեջանին վերադարձնելով տարածքները: Սարգսյանն ասել է նաև, թե հենց կարգավորման համար է նախագահի պաշտոնից հետո մնացել վարչապետի պաշտոնին: Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունները իհարկե հակասության մեջ են մտնում հենց վարչապետի պաշտոնին առաջադրման խորհրդարանական նիստի նրա «թեկնածուական» ելույթում հնչած մտքի հետ: Իսկ միտքը հետևյալն էր, որ Արցախի հարցում բանակցությունը փակուղում է և երկար ժամանակ պետք է զերծ լինել պատրանքից, թե Ադրբեջանը հրաժարվելու է հարցն ուժով լուծելու մտադրությունից:

2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը հայտարարում էր այդ մասին, հետևաբար, ինչպե՞ս կարող էր նա մնալ վարչապետի պաշտոնում հարցը կարգավորելու համար, եթե հայտարարում էր, թե պատրանք է, որ Ադրբեջանը կհրաժարվի պատերազմից և կգնա կարգավորման: Իսկ թե ինչու էր Ադրբեջանը հրաժարվում կարգավորումից և գնում պատերազմի, կարծես թե պարզ է: Ադրբեջանը զգում էր իր ռազմական և ռազմա-քաղաքական առավելությունը ՀՀ նկատմամբ, դնում էր ավելի ու ավելի մեծ պահանջներ և բոլորովին մտադիր չէր բավարարվել այսպես ասած հինգ շրջանի վերադարձով: Իսկ դրա պատճառն էլ այն էր թերևս, որ Ադրբեջանը ուներ այդ դիրքորոշման հարցում միջազգային հանրության աջակցությունը: Ընդ որում, այստեղ հարկ է նկատել, որ աջակցություն ասվածը միատարր երևույթ չէր:

Այսինքն, այդ աջակցությունը յուրաքանչյուր  ուժային կենտրոնի դեպքում ուներ իր տրամաբանությունը: Բայց ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը, և այդ համատեքստում էլ Հայաստանի արտաքին քաղաքական որոշումներն ու վեկտորը եղել են այնպիսի անբարենպաստ հարաբերակցության, այսպես ասած անհամարժեք հարաբերակցության մեջ, որ անգամ տարբեր պատճառներով, բայց գործնականում բոլոր ներգրավված կամ շահագրգիռ ուժային կենտրոններում ձևավորվել է ավելի համահունչ մոտեցում ադրբեջանական դիրքորոշումներին, քան հայկական: Սյս ամենը խորապես ընկալելը ունի կենսական անհրաժեշտություն, որովհետև միայն դրա շնորհիվ է հնարավոր լինելու Հայաստանին դնել ճանապարհի վրա, որը հետպատերազմյան բարդ իրավիճակից դուրս բերող է, այդ թվում և Արցախի հարցում հայկական դիրքորոշմանը համահունչ միջազգային դիրքորոշումներ ձևավորելու համար: Մինչդեռ, մենք մնում ենք արցախյան աշխարհաքաղաքական բարդ ու բազմաշերտ գործընթացը փոխզիջումային կարգավորման պարզունակ սխեմաներով դիտարկելու շրջանակում, այդպիսով քննարկելով ընդամենը, թե ներսում մեզանից ով էր ճիշտ, ով սխալ, ով էր իմաստուն, ով էր «ոչմիթիզական», ով էր հերոս և ով դավաճան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում