Այսօր «Առաջին լրատվական»-ի տեսանկարահանող խումբը այցելել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս Արթուր Գրիգորյանի ընտանիքին:Ամերիկահայ Հարութ Բոգարյանի և ընկերների օգնությամբ հերոսի ընտանիքի համար նոր տուն է կառուցվել,որը գտնվում է Աբովյանի՝ Արամուս համայնքում:
Նշենք, որ հերոսի մայրը՝ տիկին Թեհմինեն մինչ օր իր երկու անչափահասների հետ ապրում էր տնակում:










































