Դատական համակարգի առողջացումը ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը չի կապում ընտրության արդյունքի հետ, բայց այս իշխանության հետ ավելի հեշտ կլինի աշխատել, ասում է նա։ ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ 2018-ից հետո իշխանությունը չի փորձել միջամտել դատավորների գործունեությանը։ Դիտարկմանը՝ իշխանությունն էլ պնդում է, թե ընդդիմությունն է ազդեցություն ունենում այդ համակարգի վրա, Բեքմեզյանը դժվարանում է պատասխանել, ասում է՝ ինքը չունի դա վկայող փաստեր։ Ինչ վերաբերում է համակարգային վեթինգին, նշում է․ «Ցանկացած վեթինգ, որը ազդելու է բարեխիղճ դատավորների վրա, պետք է բացառվի»։











































