Այսօր՝ հունիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքում փորձարարության ժամանակ հայտնի փորձագետ Ժորա Ծատուրյանը դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հայտնի փաստաբան Ռուբեն Բալոյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Հերացու անվան հիվանդանոց։