«Դուռը բաց է, և այդ հարցի առաջին հասցեատերը երևի ինքն է: Բայց կարծում եմ՝ այս ընտրություններով կարելի է անցած բոլոր նախագահների քաղաքական էջը փակված համարել»,- այս մասին այսօր «Ազատության»-ը տված հարցազրույցում ասաց ԱԽ քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցությանը:
«Որովհետև որևիցե լուրջ քաղաքական դերակատարում չեն կարող ունենալ, եթե չեն ուզում այսպես ասած՝ միջին դերակատարում ունենալ: Սրանով կարելի է համարել փակված»,- պատասխանեց Գրիգորյանը:
Հիշեցնենք` ԱԽ քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարն անդրադարձել էր նաև այս ընտրությունները կեղծելու մասին շրջանառվող խոսակցություններին:







































