Thursday, 02 07 2026
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ

Մալիում գրոհայինների հարձակման հետևանքով վեց ֆրանսիացի զինվոր է վիրավորվել

Աֆրիկյան Մալիում ֆրանսիական զորքերը հարձակման են ենթարկվել զինյալների կողմից: Վեց զինվոր և չորս քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխա, վիրավորվել են, հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի գլխավոր շտաբի հունիսի 22-ի տվյալներին:

Դեպքը տեղի է ունեցել նախորդ օրը՝ վաղ առավոտյան, Գրոսիի առաջնային օպերատիվ բազայի հարևանությամբ: Մահապարտ ահաբեկիչներով մեքենան հարձակվել է «Բարխան» գործողության մեքենայի վրա, որն այդ ժամանակ անվտանգության ապահովման հետախուզական առաքելություն իրականացնելիս է եղել:

Պարզաբանվում է, որ զինվորականներն ու Մալիի քաղաքացիները վիրավորվել են, երբ ահաբեկիչների մեքենան պայթել է ֆրանսիական զրահափոխադրիչի կողքին:

Գրոսիի շրջանում կա «Բարխան» գործողության ուժերի մեծ հենակետ, որտեղից հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում մինչև Բուրկինա Ֆասոյի սահմանը:

2014-ի օգոստոսին Ֆրանսիան սկսել է «Բարխան» գործողությունը՝ պայքարելու իսլամիստական ​​խմբավորումների դեմ Մալիում, Բուրկինա Ֆասոյում, Մավրիտանիայում, Նիգերում և Չադում: Դա «Սերվալ» գործողության շարունակությունն էր, որը ֆրանսիացի զինվորականներն իրականացրել էին 2013-2014 թվականներին Մալիում: Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ արշավում ներգրավված է ավելի քան 5 հազար մարդ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը ավարտում է «Բարխան» ռազմական գործողությունը Սահելում, և նրան կփոխարինի միջազգային հակաահաբեկչական դաշինքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում