ԱՊՀ դիտորդները ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում չեն արձանագրել այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության վերջնական արդյունքների վրա: Այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար Իլհոմ Նեմատովը:
«Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները կազմակերպվել ու անցկացվել են ՀՀ Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Անցկացվել են բազմակուսակցականության հիմքով, եղել են բաց ու թափանցիկ: Ընտրական հանձնաժողովն ապահովել է բոլոր միջոցները քաղաքացիների ազատ կամարտահայտության ապահովման համար: Ընտրություններն անցել են ժողովրդական բոլոր չափորոշիչներին համապատասխան»,- ասաց նա:











































