Այսօր կառավարության շենքի մոտ հավաքվել են նիստերի ավարտին սպասող քաղաքացիները, որոնց կրպակները Կարեն Կարապետյանի հրահանգով ենթարկվել են ապամոնտաժման։
Բողոքավորները սպասում են պաշտոնյաների դուրս գալուն, որպեսզի նրանց ներկայացնեն իրենց բողոքը: Միաժամանակ, հավաքվածները միաձայն վանկարկելով՝ պահանջում են Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը:
Քաղաքացիների մի մասը նստել են գետնին և հաց են մուրում: Նրանց է միացել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ իր պաստառով, որին գրված է. «Ես եմ Նուբարաշենի հատուկ դպրոցում բռնության ենթարկվածներից մեկը, ես եմ բանակում սպանվելու իմ հերթին սպասելու զինծառայողներից մեկը, ես եմ հայրենի տնից վտարված անհույս հեռացողներից մեկը, ես եմ Մարտի 1-ի զոհերի հարազատներից մեկը, ես եմ ոստիկանության բաժիններում խոշտանգված սպանվածների հարազատներից մեկը: Ոստիկան՝ հավասար է ստախոս, ոստիկան՝ հավասար է սրիկա»:







































