Լիբիայի նախկին թիվ 1 ինքնաթիռը, որը պատկանել է 2011 թվականին սպանված լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիին, երկիր է վերադարձվել 10 տարի անց։ Ինչպես հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը, Airbus A340-ը կիրակի վայրէջք է կատարել Տրիպոլիում գործող միակ միջազգային օդանավակայանում՝ Միտիգայում։
Այս ընթացքում այն գտնվել է Ֆրանսիայում, որտեղ ուղարկել էին Լիբիայում ռազմական գործողությունների թեժ պահին՝ գրոհայինների ձեռքով ոչնչացումից փրկելու համար։
Ինքնաթիռի ժամանման պահին օդանավակայանում է եղել վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան։ Նրա խոսքով՝ բոլոր 12 լիբիական ինքնաթիռները, որոնք ժամանակին ուղարկվել են արտերկիր, կվերադարձվել Լիբիա, այդ թվում 2 մարտական կործանիչները։
Վարչապետը նշել է, որ ժողովուրդը պետք է որոշի ինքնաթիռի ճակատագիրը՝ կցել այն կառավարությանը կամ օգտագործել քաղաքացիական նպատակներով։