Այսօր առավոտյան Պակիստանում պայթյունի հետևանքով զոհվել է 4 ոստիկան և 1 երեխա, կան տասնյակ վիրավորներ: Նախնական տվյալներով՝ ռումբը պայթեցվել է հեռակառավարման սարքի միջոցով: Դեպքը տեղի է ունեցել Փեշավարում, որի մոտակայքում գտնվում են «Թալիբանի» և «Ալ-Քաիդա»-ի կողմից վերահսկվող մի շարք բնակավայրեր: Այս մասին հայտնում է BBC-ն:











































