Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին առաջատար է նախագահական ընտրություններում: Նա հավաքել է 17.8 մլն ձայն: Այս մասին հայտնել է Ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը, ում ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Ընտրություններին մասնակցել է 28.6 մլն ընտրող:
Երկրորդ տեղում Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային է, ով ստացել է ավելի քան 3.3 մլն ընտրողի աջակցությունը: ԿԲ նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին հավաքել է ավելի քան 2.4 մլն ձայն:
Օրֆն ընդգծել է, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական տեղեկությունները կհայտնի Իրանի ՆԳՆ-ն: