Էկվադորցի կենդանաբանների խումբը գորտերի նոր հայտնաբերված տեսակը անվանել է բրիտանական Led Zeppelin ռոք խմբի անունով:
Կենդանու լրիվ անվանումը Pristimantis Ledzeppelin է: Մինչ օրս գիտությունը գիտի 569 պաշտոնապես նկարագրված տեսակներ, որոնցից 28-ը հայտնաբերվել են Էկվադորում վերջին երկու տարվա ընթացքում:
«Pristimantis» անունը տրվել է Led Zeppelin-ի և նրանց արտասովոր երաժշտության պատվին: 1968 թվականին Լոնդոնում ստեղծված ռոք խումբը ամենաազդեցիկներից մեկն էր 1970-ական թվականներին», – ասվում է Կենսաբազմազանության ազգային ինստիտուտի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նոր տեսակի գորտերի արուները հասնում են 2,4 սմ երկարության, իսկ էգերը տարբերվում են ավելի մեծ չափերով և հասնում են մինչև 3,6 սմ: