Tuesday, 14 05 2024
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի

Պաշտոնաթող գեներալի վտանգավոր կոչը

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկկին պետ Օնիկ Գասպարյանը արել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու կոչ և հայտարարություն, դիմելով «զինակից ընկերներին»: Նա վերհաստատել է այն մոտեցումները, որ ունի Նիկոլ Փաշինյանի կառավարման հանդեպ, և որոնք ներկայացրել էր դեռևս հայտնի հայտարարությունների փուլում: Օնիկ Գասպարյանը պաշտոնաթող գեներալ է և այդ իմաստով ազատ է զբաղվել ընդհուպ քաղաքականությամբ, ունենալով այս կամ այն գործչի հանդեպ համակրանք և անելով աջակցության կոչեր: Սակայն, ուշադրության է արժանի «զինակից ընկերներին» դիմելու հանգամանքը, որովհետև առաջանում է հարց՝ նվազագույնը, թե պաշտոնաթող գեներալը ու՞մ, ի՞նչ շրջանակ նկատի ունի զինակից ընկերներ ասելով:

Բանն այն է, որ այլ տրամաբանական բացատրություն, քան բանակն ու դրա հրամկազմը, այս դեպքում չեն նշմարվում: Ըստ այդմ, պաշտոնաթող գեներալը ոչ ուղիղ հասցեագրումով, բայց դե ֆակտո անգամ «ոզնուն հայտնի» ձևակերպումով կոչ է անում զինված ուժերին, բանակի հրամկազմին դրսևորել քաղաքական վարքագիծ, միջամտել քաղաքականությանը, զբաղվել քաղաքականությամբ, ինչի սահմանադրական իրավունքը զինուժը և դրա ներկայացուցիչները չունեն: Նրանք ունեն քվեարկության իրավունք, բայց ոչ հրապարակային քաղաքականությամբ զբաղվելու իրավասություն:

Պաշտոնաթող գեներալ Գասպարյանը դե ֆակտո անում է բանակի հակասահմանադրական վարքագծի կոչ, ինչը ոչ միայն վայել չէ իրապես հայրենասեր ու պետության շահով առաջնորդվող որևէ անձի՝ լինի զինվորական, քաղաքացիական, թե հոգևորական, այլ նաև չափազանց վտագավոր է ազգային անվտանգության տեսանկյունից: Ընդ որում, այստեղ ուշադրության է արժանի մեկ այլ հանգամանք: Փաստորեն, քարոզարշավի այսպես ասած վերջին օրը «մարտի է նետվում» երկրորդ նախագահի աջակցության ծանր հրետանին, ընդ որում փաստացի պետության դեմ ծանր հանցագործության հատկանիշ ենթադրող գործողությունների կոչով: Դա վկայում է, որ Ռոբերտ Քոչարյանի ընտրական գործերը այդքան էլ գոհացուցիչ չեն, եթե առաջանում է պաշտոնաթող գեներալին այդպես խաղարկելու, ինչպես նաև բանակը քաղաքական խաղի մեջ ներքաշելու բացահայտ կոչ անելու անհրաժեշտություն:

Ավելորդ է խոսել այն մասին, որ հայկական բանակը պետք է մնա պետության դիրքում, այլ կերպ ասած չդիրքավորվի քաղաքական որևէ կողմում: Միաժամանակ, պետության իրավապահ համակարգը պետք է դիրքավորվի հնչող հայտարարություններին համարժեք, թույլ չտալու, որպեսզի դրանք ուղղակի, թե անուղղակի վերածվեն «կոչից գործ» անցման: Չպետք է թույլ տալ, որպեսզի որևէ անձ կամ խումբ ընտրապայքարի վերջին օրը վերածի պետության վերջին օրվա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում