Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Այս 30 տարվա մեջ այս մտավորականներից մեկնումեկը ծպտուն հանե՞լ է, ասե՞լ է, որ չի կարելի մարդուն բարև տալու համար սպանել

124 մտավորականներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում չհապաղել և իրենց ձայնը տալ Ռոբերտ Քոչարյանին ու «Հայաստան» դաշինքին, քանի որ դա է միակ փրկությունն այս իրավիճակում:

Նրանց շարքում շատ են նրանք, որոնք ժամանակին սատարել են ՀՀԿ-ին, սակայն հիմա որոշել են Սերժ Սարգսյանի փոխարեն սատարել Ռոբերտ Քոչարյանին: Հատկանշական է, որ այդ մտավորականներից շատերը, որոնք միշտ իշխանությունների կողքին են եղել, այսօր ընդդիմությանն են աջակցում:

Այս առնչությամբ  Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Յուրաքանչյուրն իր համար պետք է այդ հարցի պատասխանը գտնի: Ես անձամբ չեմ մասնակցում նման քայլերի ոչ իշխանական կողմից, ոչ էլ ընդդիմության: Ես համարում եմ, որ մտավորականի հիմնական խնդիրը կամուրջներ կառուցելն է: Ես այդ կոչից տեղյակ չեմ, չգիտեմ՝ ովքեր են այն ստորագրել, ում ենք մենք մտավորական համարում: Մտավորականի համար մարդը, մարդկային գործոնը ամենակարևորն է: Թե որքանով է դրան նպաստում ընտրություններից առաջ որևէ կողմին ձայն տալու կոչը, դա արդեն յուրաքանչյուրը որոշում է ինքն իր համար:  Ես համենայնդեպս, որևէ հայտարարության միանալը, որը կապված չէ կոնկրետ անձի մարդու իրավունքների, մարդու կյանքի հետ, իմաստ չեմ տեսնում: Ես չեմ ուզում քննադատական խոսք ասել, որովհետև այդտեղ և հայացքներ կան, և նախասիրություններ, և ֆինանսական գործոններ, միգուցե աշխատատեղերի և այլնի սպասելիքներ: Ես չգիտեմ, թե ով ինչով է առաջնորդվում»:

Ռուբեն Բաբայանի խոսքով, այս կատաղի մենամարտում բազմաթիվ մարդկանց համար կյանքի ու մահի հարց է, թե ինչով կավարտվեն ընտրությունները. «Դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք սեփական կենսագրությունը, սեփական ճակատագիրը կապում են որևէ կուսակցության հետ, և իրենց համար այդ կուսակցության տապալումը հավասար է մահվան: Կարծում եմ՝ հանրության մեծամասնությունը իր ճակատագիրը կապում է սեփական գիտելիքների, ունակությունների ու տաղանդի հետ: Կատաստրոֆիկ որևէ բան չկա որևէ կողմի հաղթանակի կամ պարտության մեջ նորմալ մարդու համար:

Չգիտեմ՝ ովքեր են ստորագրել, հաստատ այնտեղ կլինեն բազմաթիվ կոլեգաներ,մարդիկ, որոնց մեծ հարգանքով եմ վերաբերվում: Առանց դրա էլ մենք երկար ժամանակ առիթը բաց չենք թողնում, որպեսզի դատապարտենք մտավորականներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար: Թող ամեն մեկը պատասխան տա իր խղճի առջև և մտածի, թե իր խոսքն արդյոք բերելու է համերաշխություն մեր հասարակությունում, թե սրելու է հարաբերությունները»,-ասաց թատրոնի տնօրենը:

Ռուբեն Բաբայանը կանխատեսեց, որ ինչպես նախկին բազմաթիվ հայտարարությունների դեպքում, այս դեպքում էլ դրան ոչ ոք ուշադրություն չի դարձնի՝ անկախ նրանից, թե այն որ կողմին է ուղղված այն. «Կարծում եմ՝ շատ հաճախ հայտարարություն տարածողներն առաջին հերթին ապահովում են սեփական ապագան: Չեմ կարծում, թե մեր հասարակությունն առաջնորդվելու է նման հայտարարություններով:

Ես կարծում եմ, որ մասնավորապես մշակույթի գործիչներն առաջին հերթին պետք է մտահոգվեին, որ այս ամբողջ ընտրական շրջանում խոսք չեղավ մշակույթի մասին որևէ մեկի կողմից: Մենք միշտ ասում ենք՝ մշակութային ազգ ենք, բայց պարզվում է՝ դա ոչ մեկին չի հետաքրքրում: Ընտրություններին մասնակցող ուժերից կեսի ծրագրերում նույնիսկ «մշակույթ» բառը չկա, մեծամասնության մոտ դա պարզապես դեկլարատիվ բնույթ է կրում»:

Նույն խնդրի առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ դերասան Արթուր Մանուկյանը նկատեց, որ չի հիշում, որ այդ մտավորականները վերջին 30 տարիներին մտահոգված լինեն երկրում առկա անարդարություններով: Նա հեգնեց. «Ես լավ հիշում եմ, թե այդ մարդիկ ինչ բողոքի ակցիաներ են արել, ոնց են ամոթանք տվել, որ չի կարելի մարդուն բարև տալու համար սպանել: Մենք այս բոլոր մարդկանց բողոքները տեսել ենք անարդարությունների, կաշառակերության, ոստիկանական ու օլիգարխիկ բեսպրեդելի, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում, թաթար-մոնղոլական ղեկավարման դեմ: Ես ուզում եմ, որ եթե որևէ մի անգամ այս մարդիկ անարդարությունների դեմ խոսել են, թող հենց այդքան էլ ժողովուրդը բանի տեղ դնի իրենց ասածը:

Հանրությունը երբևէ դրանց տեսե՞լ է, ովքեր են իրենք, ի՞նչ են: Իրենք երեք տարեկան չեն, 33 տարեկանից բարձր են: Այդ 30 տարվա մեջ մեկնումեկը ծպտուն հանե՞լ է: Ոնց որ էն մի հոգավորն ասում է՝ իմ ժամանակ ջրի համար փողոցները չէին փակում: Տո քո ժամանակ ջրի համար սկի տնից կարողանո՞ւմ էին դուրս գալ, որ փողոց փակեին: Տնից դուրս եկողի գլուխը ջարդում էինք ասֆալտների վրա: Ամոթ է, ժողովրդին հիմարի տեղ են դրել: Մի անգամ քո ժամանակ մարտի 1-ին փողոցները փակեցին, տեսան՝ ինչ եղավ»:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ մտավորականներից շատերը նախկինում սատարել են ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, Մանուկյանն ասաց. «Եթե այս պարագայում իրենց հաշվարկներով Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայներ ունենար, քան Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, իրենք նույն ձևով կջակցեին Սերժ Սարգսյանին»:

Դիտարկմանը, որ այդ կոչին միացած մտավորականները նշում են, որ Քոչարյանի օրոք մշակույթը ծաղկել է, Արթուր Մանուկյանը հեգնեց. «Իհարկե, ծաղկել է, գրականության գծով նոբելյան մրցանակների հեղեղ էր: Քոչարյանի ժամանակ ամեն տարի 10 հատ նոբելյան մրցանակ էինք ստանում: Այսօր այնքան հեշտ է էշ-էշ դուրս տալը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում