Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Տեր-Պետրոսյանն ինքը չի կարողացել Արցախի հարցում դեմ գնալ Ռուսաստանին, բայց պահանջում է իրենից հետո եկածները դա անեին 

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից հաղորդավարը հետաքրքրվեց՝ ասում եք Արցախի հարցում դաշնակից չունենք, այսինքն՝ այն պատկերացումները, որ մենք ունենք, աշխարհում կիսող չկա, բայց ակնհայտ է, որ մենք մեր ռեսուրսով չենք կարող հասնել Արցախի խնդրի լուծման այն պատկերացմանը, որը մենք համարում ենք հայանպաստ։ Դուրս է գալիս, որ մենք պետք է թանկ գնով հանձնե՞նք, եթե մենք իրատես լինենք։ Տեր-Պետրոսյանն ի պատասխան ասաց՝ նախ ասեք, որ մենք չունենք այդ պատկերացումը, այդ ունեցածն աբսուրդ է․«Աբսուրդն այն է, որ կարող ես ինչ-որ մեծ հաջողություններ ունենալ, մեծ տարածքներ ունենալ, տեսեք՝ 4,5 հազար կիլոմետրից 12,5 հազար կիլոմետր էր դարձել Արցախը, և դա կարողանալ պահել հավերժ ու ոչինչ չանել, աբսուրդը սա էր։ Մենք հասկանում էինք, որ դա հավերժ պահել հնարավոր չէ, մենք տեսնում էինք ուժերի հարաբերակցությունն ինչպես է փոխվում Հայաստանի ռեսուրսները, Ադրբեջանի ռեսուրսները, տեսանք՝ կամաց-կամաց․․․Ադրբեջանը շատ համբերատար է գործել, հանգիստ, երեսուն տարի պատրաստվեցին և իրենց հարցերը լուծեցին։ Դա չհասկացան մերոնք, ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ մտավորականությունը, ո՛չ ամբողջ Սփյուռքը։ Էլեմենտար բան էր։ Ղարաբաղի հարցի լուծման ամենահարմար պահը 1994 թվականին էր, և այդ ժամանակ Ադրբեջանն այնքան խեղճ էր և պատրաստ էր ընդունելու այդ լուծումը՝կարգավիճակի հարց դեռ չէր լուծվում, ԼՂԻՄ-ի սահմանները և Լաչինի շրջանը պահպանվում էին, խաղաղարար ուժեր էին տեղադրվում և կարող էր այս վիճակը երկար շարունակվել։ Դա մեզ տալիս էր հնարավորություն և՛ Ղարաբաղը դարձնելու ուժեղ պետություն, և՛ Հայաստանը դարձնել ուժեղ պետություն, և՛ հավասարը հավասարի պես քննարկել այս հարցերը։ Դա դեռ չէր նշանակում Ղարաբաղի կարգավիճակի որոշում, դա կարող էր երկար տևել։ Մենք տեսել ենք այդպիսի կոնֆլիկտներ՝արաբա-իսրայելականն արդեն 70 տարի է տևում, հյուսիսային Կիպրոսինը՝ հիսուն տարի։ Ոչինչ, կմնար, կարևորը պատերազմ չկար, խաղաղություն էր և այդ հարցը դարձել էր միջազգային հարց, որը մի օր պիտի լուծվեր»։ ՀՀ առաջին նախագահը նորից կրկնեց՝ Արցախի հարցում դաշնակից չկա և երբեք չի եղել։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ վերը նշվածը Լևոն Տեր-Պետրոսյանի ավանդական մոտեցումներն են, որոնցով նա փորձում է առաձնանալ , հեռատես ու միակ չսխալված գործչի  համբավն ունենալ․ «Բայց այստեղ կա մի առանցքային հարց։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր այս բոլոր մոտեցումներով հանդերձ ուներ նախագահի պաշտոնը, ոչ միայն հնարավորություն, այլ մեծ հաշվով, նաև  պարտավորություն օգտագործել այդ բարձր պաշտոնը սեփական դիրքորոշումներն առաջ մղելու համար։ Համենայնդեպս ամեն ինչ հնարավոր էր անել, որպեսզի Հայաստանն այդ ճանապարհով շարժվեր առաջ ու խուսափեր իր կանխատեսած ծանր հետևանքներից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Դրա փոխարեն, Բադալյանի խոսքերով, մենք տեսանք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց․ «Այսինքն՝ երբ չկա սեփական մոտեցումներն առաջ մղելու պայքարը, այստեղ առնվազն առաջանում են հարցեր, թե որքանով են այդ մոտեցումների բարձրաձայնումն ամբողջական ճշմարտություն, որքանով է ասվում ամբողջական անկեղծությամբ։ Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրում է, որ եթե ինքը հրաժարական չտար, ապա Հայաստանում կլիներ քաղաքացիական պատերազմ։ Այստեղ հարց է առաջանում, թե ովքե՞ր պետք է անեին այդ քաղաքացիական պատերազմը։ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, կամ Սերժ Սարգսյանն էին այն հայտնի ուժերը, որոնք պարտադրում էին հրաժարական։ Բայց որքան կա Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը քաղաքացիական պատերազմի վերաբերյալ, նույնքան էլ կա Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքը, որ եթե  նախագահ Տեր-Պետրոսյանը որոշեր, որ ինքը մնում է և իրենք են հեռանում, ապա իրենք կհեռանային։ Հետևաբար մնում են խոսքերը միայն։ Մենք չենք կարող որևէ մեկի խոսքն ընդունել որպես անվերապահ ճշմարտություն, իսկ մյուսը կասկածի տակ դնել։ Երբ խոսում ենք արցախյան հարցի մասին, գործ ունենք չափազանց  բարդ մի պրոցեսի հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականները, որոնք հիմա հնչում են քաղաքական դաշտում՝ չափազանց պարզունակ են դարձնում ողջ պրոցեսը։ Խնդիրը հետևյալն է՝ արցախյան հարցի կայուն ու հաստատուն կարգավորում չի հանդուրժել այս  տարածաշրջանում Ռուսաստանը»։

Պատճառն, ըստ մեր զրուցակցի շատ պարզ է․ «Այդ կարգավորումը Ռուսաստանի Դաշնությանը զրկելու է հետխորհրդային շրջանում ռեգիոնի վրա ազդեցության հնարավորություններից՝ այսինքն անվտանգության գործոնից։ Անվտանգության գործոնը խաղարկելով է Ռուսատսանը մինչ այժմ կառավարել ու իր կառավարման տակ պահել Հայաստանը։ Ռուսաստանը դա շարունակում է անել նաև այսօր։ Ես հասկանում եմ իհարկե, որ  Լևոն Տեր-Պետրոսյանը՝ լինելով նախկին նախագահ և առավել ևս հիմա որոշակիորեն ակտիվ քաղաքականության մեջ լինելով չի կարող այս մասին հայտարարել՝ շատ պարզ պատճառներով։ Բայց եթե այդ մասին չի խոսում, մնացած խոսակցությունները վերածվում են կիսաճշմարտության։ Մեծ հաշվով խնդիրը հետևյալն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը չի կարողացել գնալ Ռուսաստանի դեմ արցախյան խնդրի կարգավորման սկզբունքային դիրքորոշման հարցում, բայց պահանջում է, որ իրենից հետո իշխանության եկած Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ մյուսները գնան Ռուսաստանի դեմ։ Ինչպես որ ինքը չի գնացել, մյուսները ևս՝ նույն տրամաբանությամբ չեն գնացել»։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Արցախի հարցում Հայաստանը դաշնակիցներ չունի, մեր զրուցակիցն ընդգծեց․ «Խնդիրը հետևյալն է․ Հայաստանը պետք է դաշնակիցների հարցը լուծի ոչ թե կոնկրետ արցախյան կամ որևէ կոնկրետ այլ հարցի համատեքստում, այլ ընդհանրապես մեր պետականության զարգացման կոնցեպտի մեջ մենք ինչ պետականություն ենք ուզում կառուցել,աշխարհում մեզ համար ինչպիսի դեր ենք ուզեցել պատկերացնել։ Եթե Հայաստանը մեր պետականությունը դիտարկում է ամբողջությամբ Ռուսաստանին համահունչ, ապա բնական է, որ արցախյան հարցում մենակ է մնալու, ինչպես որ բոլոր հարցերում։ Իսկ մենք  ո՞ր հարցերում ունենք դաշնակիցներ, եթե անգամ չդիտարկենք Արցախի հարցը։ Մենք դաշնակից կարող էինք ունենալ, եթե բոլոր բանալիները չտայինք մեկ պետության, որն ակնհայտորեն մեզ համար չէր կարող լինել դաշնակից, որովհետև հասկանալի հարաբերություններ ուներ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Բնական է, որ այս հարցում մենք մնում ենք մենակ, որովհետև դաշնակիցների հարցը պետք է դիտարկեինք պետական զարգացման լայն կոնցեպտի մեջ, որպեսզի նաև դաշնակիցներ ունենային արցախյան հարցի մեր խնդիրների պարագայում»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում