Թերթը գրում է, որ ոչխարի և գառան խորովածը Երևանում վերջերս աննախադեպ գնի է հասել՝ մեկ բաժինը՝ 5 հազար դրամ.
«Այս երևույթը խորովածանոցներում բացատրում են գառան մսի աննախադեպ թանկացմամբ: Ներկայումս ոչխարի միսը խանութներում վաճառվում է 3500- 4000 դրամով:
Անցած ամսին ոչխարի մսի գինը 4500-5000 դրամ էր: Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ոչխարի գլխաքանակը կազմում է 503.624:
Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից արտահանվել է 21 հազար գլուխ ոչխար, որի մաքսային արժեքը կազմել է 2 մլն 94 հազար դոլար: Անցած տարվա առաջին կեսին արտահանվել է 17 հազար գլուխ ոչխար»:









































