Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ քննարկել բանտարկյալների փոխանակման հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC-ին տված հարցազրույցում:
«Այո, այո»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները ավելի շատ ռուսների են հսկողության տակ պահում, քան ռուսները՝ ամերիկացիների: