Հայաստանում մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների քարոզարշավը՝ ընդ որում բավականին լարված մթնոլորտում: Ի՞նչ դիտարկումներ ունեք, կարծում եք ընտրությունները ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ելք կարո՞ղ են լինել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազգագրագետ, «Ազատ Հայրենիք» դաշինքի 10-րդ համար Հրանուշ Խառատյանի հետ: