Fitch գործակալությունը միանգամից երկու աստիճան իջեցրել է Կիպրոսի երկարաժամկետ վարկանիշը` մինչև «BBB»: Իսկ կարճաժամկետ վարկանիշն իջեցված է F3-ից մինչև F1. հաղորդում է РИА НОВОСТИ-ն:
Գործակալությունը բացատրել է իր որոշումը պարտքերի կառավարմամբ , երկրի ներկայիս և սպասվող խնդիրներով:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Moody’s գործակալությունը երկու աստիճանով իջեցրել է Կիպրոսի պետական պարտատոմսերի վարկանիշը և դարձյալ՝ կարճաժամկետը:
Երկու գործակալություններն էլ վարկանիշի բացասական կանխատեսումներ են անում:











































