Հինգշաբթի օրը Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտարարել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումներ են գրանցվել Կյունմինգ քաղաքից մոտ 100 կմ հարավ-արևմուտքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շուանգբայ շրջանի տարածքում՝ մոտ 8 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: