Monday, 06 05 2024
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը

Եվրոպան Արցախի հարցը չի զիջելու ռուս-թուրքական հայեցողությանը

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները երեկ սեփական նախաձեռնությամբ եռակողմ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ և ի թիվս այլ հարցերի քննարկել նաև ղարաբաղյան խնդիրը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը, մասնավորապես, տեղեկացնում է, որ քննարկված թեմաներից մեկը եղել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների` նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Ֆրանսիան, որ մինչ օրս ամենակոշտն է արձագանքել հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, երեկվա հեռախոսազրույցից հետո պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է` պատրաստ է համակարգել ջանքերը Ռուսաստանի հետ: «Նախարար Լը Դրիանը հայտնել է Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը` հնարավոր բոլոր միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը հասնելու և անցած աշնանը տեղի ունեցած հակամարտությունից բխող հարցերը կարգավորելու ուղղությամբ: Այս համատեքստում, նախարարը վերահաստատել է Ռուսաստանի հետ սերտորեն համագործակցելու ցանկությունը` Մինսկի խմբում`որպես համանախագահ, ինչպես նաև այլ միջազգային հարթակներում», – հայտարարել է պաշտոնական Փարիզը:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն այս թեմային մի քանի տողով է անդրադարձել։ «Նախարարները քննարկել են նաև հայ-ադրբեջանական` դեռևս չկարգավորված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ», – հայտարարել է պաշտոնական Բեռլինը` փաստացի հակադարձելով Ադրբեջանի նախագահին, ով պնդում է, թե 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան խնդիրն այլևս լուծված է, և նման հակամարտությունը գոյություն չունի:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ պետք է հիշել, որ Մինսկի կոնֆերանսի անդամ պետություններն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Շվեդիան ու Չեխիան, նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Թուրքիան ու Հայաստանը․<Այսօր շատ մեծ նշանակություն ունի Մինսկի կոնֆերանսի անդամ պետությունների շրջանակում ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանը, Բելառուսը, Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանն ՝ի դեմս վարչապետի փորձում են շրջանցել այդ կոնֆերանսի մանդատն ու եռակողմ  ձևաչափով կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այդ ձևաչափի մոտեցումները, մեղմ ասած, հայանպաստ չեն։ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգվում է ըստ իրենց ցանկության՝ հաջորդ սերունդներին, իսկ առաջնային պլանում պետք է դրվեն կոմունիկացիաների բացման հարցը։ Մինսկի կոնֆերանսի մյուս թևը՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Շվեդիան ու Չեխիան՝ նման ձևաչափի հետ համաձայն չեն ու հանդես են գալիս այն դիրքերից, որ Մինսկի կոնֆերանսի մանդատը պետք է պահպանվի Արցախի կարգավիճակի հարցում։ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիրը պետք է կնքվի Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո։ Այս հանդիպումը նույնպես ամրապնդեց եվրոպական պետությունների դիրքը, որ իրենք չեն զիջելու Ռուսաստանին ու Արցախի հարցն էլ չեն թողնելու ռուս-թուրք-ադրբեջանական հայեցողության, այլ ակտիվորեն միջամտելու են այդ հարցին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղուկասյանի խոսքերով՝ նորություն չէ նաև Գերմանիայի մոտեցումն այս հարցում․ «Գերմանիան դեռևս 2015 թվականից ընդգծված քաղաքականություն  վարեց՝ ճանաչելով հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և Գերմանիայի քաղաքականության փոփոխությունը Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ՝ հայտնի է։ Գերմանիան շատ կարևոր դերակատարություն ունի, որովհետև  այս տարի լիարժեք ուժի մեջ մտավ Եվրամիության հետ Համապարփակ և Ընդլայված գործընկերության համաձայնագիրը։ Գերմանիան միշտ մտադիր է եղել հայ ժողովրդին օժանդակություն ցուցաբերել՝ հումանիտար հարցերում, Արցախի՝ տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման ու նմանատիպ տնտեսական ու սոցիալական պրոյեկտների առաջխաղացման համար։ Ֆրանսիան  ավելի լայն համագործակցություն է տեսնում Հայաստանի հետ՝ այդ թվում ռազմական  ոլորտում։ Գերմանիայի արտաքին քաղաքականությունն էլ չի հակասում Ֆրանսիայի ու ընդհանուր Եվրամիության դիրքորոշմանը, բայց և ավելի մեծ հնարավորություններ է Հայաստանի համար պարունակում տնտեսական ոլորտը։ Այս իմաստով՝ Գերմանիայի դերը կարող է  լինել շատ ավելի մեծ, քան մյուս եվրոպական պետությունները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում