Սիրիայի պաշտպանության նախկին նախարար Ալի Հաբիբը, ում մահվան մասին երեկ լուր էր տարածվել, հայտնվել է տեղական հեռուստաեթերում: Սիրիական SANA ծառայությունը հայտնում է, որ նախարարը հեռուստաեթերում իր շնորհակալությունն է հայտնել ծառայակիցներին և բոլոր սիրիացիներին: Նա նշել է, որ տարիների ընթացքում հպարտությամբ ծառայել է իր երկրին ու ժողովրդին, իսկ պաշտոնից հեռանալը կապված է իր առողջական խնդիրների հետ:
Հիշեցնենք, որ Ալի Հաբիբը հեռացվել էր նախագահ Ասադի կողմից երկուշաբթի օրը, իսկ երեքշաբթի լուրեր էին տարածվել նրա մահվան մասին:







































