Monday, 06 05 2024
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Մոսկվային անհանգստացնում է Հայաստանի ներքաղաքական լարվածությունը, բայց մենք որևէ կողմի չենք աջակցի․ Տարասով

Այսօրվանից մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ուշադրությամբ հետևում են նաև Մոսկվայում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ  քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ գործընկերը, այս ընտրությունները Մոսկվային չեն կարող չհետաքրքրել․ «Մեզ անհանգստացնում է այն խորը ներքաղաքական ճգնաժամը, որում այժմ  գտնվում է Հայաստանը։ Մենք ցանկանում ենք, որ այդ ճգնաժամը ինչքան հնարավոր է  շուտ հաղթահարվի, որպեսզի Հայաստանում վերջապես լինի կայուն իշխանություն, որը կկարողանա ղեկավարել  իրավիճակը ամբողջ երկրով մեկ։ Հակառակ դեպքում՝ առաջ շարժվելն անհնար է»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ շատ կարևոր է, որ ընտրություններին մասնակցող մրցակից ուժերի միջև կոմպրոմիս հաստատվի․ «Առայժմ անհանգստացնում է սուր ներքաղաքական արշավը։ Միցակիցներն իրար  մեղադրում են ամենաանհավանական մեղքերում, ընդ որում դրանց համար չկան փաստեր։ Մենք  որևէ ուժի չենք աջակցում, պարզապես հետևում ենք իրադարձություններին։ Մենք  հասկանում ենք նաև, որ անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում՝ հայ-ռուսական հարաբերությունները դատապարտված են։ Դա թելադրում է աշխարհագրությունը և հարցն այն է, թե ինչպես կզարգանա իրավիճակն առաջիկայում»։

Տարասովը նշեց՝ ստեղծվում է տպավորություն, որ Երևանը  ամբողջությամբ իրավիճակին տիրապետել չի կարողանում․ «Ինչ-որ պաշտոնյաներ, մարզերի ղեկավարներ  հրաժարական են տալիս, հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները։ Դժվար է միանշանակ ասել, որովհետև մենք հենվում են հայկական լրատվամիջոցների փոխանցած տեղեկության վրա։ Բայց, մեծ հաշվով, ստացվում է տպավորություն, որ Երևանի ու մարզերի  միջև փոխհարաբերությունները այնքան կայուն չեն, որքան որ պետք է լինեին»։

Դիտարկմանը, թե երկրորդ նախագահ Քոչարյանը փորձում է ներկայացնել այնպես, թե նա ունի Ռուսաստանի աջակցությունը, Տարասովն արձագանքեց․ «Արտաքնապես մենք նման աջակցություն չենք տեսնում։ Պրոքոչարյանական նախընտրական արշավ այստեղ՝ Ռուսաստանում չի անցկացվում։ Ճիշտ է նա վերջերս ռուսական ՌԲԿ-ին  շատ լուրջ հարցազրույց է տվել, մենք դրան հետևել ենք, բայց մեծ արշավ հօգուտ Քոչարյանի չկա։ Ստեղծվում է  տպավորություն, որ ինքը՝ Քոչարյանը ռուսական սփյուռքում մեծ նախընտրական արշավ չի իրականացնում։ Փաշինյանի կողմնակիցները ևս  արշավ չեն տանում այստեղ։Մենք՝ փորձագետներս փորձում ենք օբյեկտիվորեն  իրավիճակը նկարագրել՝ չպաշտպանելով  որևէ կողմին»։

Ստանիսլավ Տարասովի խոսքերով՝ Ռուսաստանը Փաշինյանին ցույց է տվել մաքսիմալ աջակցություն․ «Դուք գիտեք, որ Պուտինը բազմիցս նրան ընդունել է  Մոսկվայում։ Բացի այդ՝ առաջարկել ենք  միջնորդական դեր ստանձնել սահմանային իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ Մեր խաղաղապահները իրենց առաքելությունն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Մենք դատապարտված ենք աշխատել ՀՀ իշխանությունների հետ՝ անկախ նրանից, թե ով կլինի այդ ղեկավարը։ Բայց իհարկե Հայաստանը որպես  ռազմավարական գործընկեր կարող է ավելի խորը հարաբերություններ հաստատել, որովհետև ստեղծվում է տպավորություն, որ չնայած Հայաստանը ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ է, Ադրբեջանը՝ չլինելով այդ կառույցների անդամ Ռուսաստանի հետ ավելի խորը ու բազմապրոֆիլ հարաբերություններ է հաստատում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում