Friday, 12 06 2026
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում

Դուրսը կդասավորի ներսը

Մի առիթով, վերջերս, Հայաստանի քաղաքական գործիչներից մեկը հայտարարեց, թե անմտություն է խոսել 2012 թվականի խորհրդարանի հնարավոր կոնֆիգուրացիայի մասին և փորձել կանխատեսել, թե այս ուժը կմտնի խորհրդարան, իսկ այն ուժին իշխանությունը դա թույլ չի տա: Իսկապես, այդ մասին կանխատեսումը անիմաստ և ավելորդ է: Խորհրդարանի կոնֆիգուրացիայի կանխատեսումը անիմաստ է այն առումով, որ այդ հարցի ելակետը Հայաստանում առկա տրամաբանությունը չէ:

Այսինքն` Հայաստանի խորհրդարանի դասավորությունը լինելու է արտաքին գործընթացների արդյունք: Այլ կերպ ասած` Երևանում չէ, որ որոշվելու է Հայաստանի պառլամենտի կազմը: Խոսքն, իհարկե, անվանական կազմի մասին չէ, քանի որ, անշուշտ, կլինեն պատգամավորներ, որոնց լինել-չլինելու հարցը լուծելու իրավունք կտրվի Հայաստանի իշխանությանը: Խոսքն այն մասին է, որ Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում և գուցե մի քիչ էլ Բրյուսելում է որոշվելու, թե որ քաղաքական ուժերը, ինչ տոկոսային հարաբերակցությամբ կանցնեն խորհրդարան:

Որքան էլ ցավալի, այդուհանդերձ, հենց դա է ներկայիս իրականությունը, որ բնորոշ է Հայաստանի ներքաղաքական պահին: Անկասկած, ինչպես ցանկացած պետության, այդպես էլ Հայաստանի պարագայում, դա վկայում է խորագույն քաղաքական ճգնաժամի, գուցե նույնիսկ լրջագույն ամլության մասին: Բայց տվյալ պարագայում դա է իրականությունը, հետևաբար, իսկապես, անիմաստ է խոսել, թե աշխարհաքաղաքական կենտրոններում ի՞նչ որոշում կկայացնեն, ի՞նչ համաձայնության կամ փոխզիջման կգան, կամ իրար ի՞նչ կհակադրեն: Իսկ գործընթացներն արտաքին ոլորտում զարգանում են բավական դինամիկ, ընդ որում, տարբեր շերտերում, առավելապես քաղաքական:

Այսինքն` ակնհայտ է, որ դիմակայությունն ընթանում է ամբողջ ծավալով, և այն կանխատեսումները, թե Հարավային Կովկասի վերաբերյալ կայացված է գերտերությունների համաձայնություն, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Գերտերությունների համաձայնության դեպքում աղմուկը բացարձակապես ավելորդ կլիներ, և ամեն ինչ, ինչ կապված է տարածաշրջանի խնդրահարույց կետերի հետ, շատ վաղուց արդեն սահուն իրականություն կդառնար: Հետևաբար, համարձակվում եմ ենթադրել, որ Հայաստանի գալիք խորհրդարանի կոնֆիգուրացիան պարզ չի լինի ընդհուպ ընտրության օրը, և չի բացառվում նույնիսկ` ընդհուպ ձայների հաշվարկը:

Սակայն դա չի նշանակում, իհարկե, որ աշխարհաքաղաքական կենտրոնները իրենց որոշումները կայացնելիս առաջնորդվելու են բացառապես սեփական պատկերացումներով: Իհարկե, նրանք հենվելու են Հայաստանի քաղաքական դաշտում առկա պոտենցիալի, դասավորության, ուժերի հնարավորությունների և հեռանկարների պատկերի վրա: Հենց այդ ուղղությամբ է ներկայումս ընթանում Հայաստանի ներքաղաքական պայքարը: Կուսակցությունները ձգտում են հնարավորինս մեծ պոտենցիալով ներկայանալ այդ կենտրոններին, որպեսզի ապագա խորհրդարանի կոնֆիգուրացիան գծելիս նրանք շռայլ գտնվեն իրենց հանդեպ: Մեկը փորձում է Մոսկվային շատ դուր գալ, մյուսը փորձում է դուր գալ Եվրոպային, մյուսը` Ամերիկային, մյուսը` թե՛ Մոսկվային, թե՛ Ամերիկային, իսկ մեկն էլ` գուցե բոլորին միասին:

Հարց է առաջանում` իսկ կա՞, արդյոք, մի ուժ, որը փորձում է դուր գալ հասարակությանը, բավարարել հասարակության ճաշակը, պահանջարկը, որպեսզի դրա շնորհիվ ձեռք բերի 2012 թվականի ընտրությանը հաջողության հասնելու շանս: Այդ հարցի պատասխանը միարժեք չէ: Այդպիսի ուժ կա, գրեթե բոլորն են այդպիսին, սակայն խնդիրն այն է, որ նրանք հանրային համակրանքի, հանրային ռեսուրսի համար պայքարում են այնքանով, որքանով դա նրանց պետք է` այդ ռեսուրսի միջոցով արտաքին կենտրոններում սեփական կշիռը բարձրացնելու համար: Իսկ որպես հիմնական պլատֆորմ, հասարակությունը քաղաքական ուժերի ներկայիս պլաններում կարծես թե տեղ չունի:

Այդ տեսանկյունից փորձենք առանձնացնել այն հիմնական հավակնորդներին, որոնք կարող են լինել ապագա խորհրդարանական քարտեզի գույները` ՀՀԿ, ԲՀԿ, Հայ ազգային կոնգրես: Միգուցե կարելի է ավելացնել Դաշնակցություն և «Ժառանգություն», իհարկե` ավելի շատ իներցիոն բնույթով, և ՕԵԿ` դա էլ պրոտեկցիոն բնույթով, այսինքն` ՕԵԿ-ը եթե ինչ-որ բանի հավակնում է, ապա բացառապես Սերժ Սարգսյանի պրոտեկտորատի կարգավիճակով: Այս շրջանակում է տեղի ունենալու աշխարհաքաղաքական կենտրոնների ընտրություն-մրցակցություն-պայքարը: Այստեղ միարժեք է, թերևս, այն, որ հազիվ թե այդ պայքարը հանգեցնի իշխանական մեծամասնության փոփոխության: Առավելագույնը, որ հնարավոր է, դա մեծամասնության ներքին փոփոխություններն են:

Խոսքը վերաբերում է ընտրական ցուցակներին, որտեղ կարող են լինել անսպասելի լուծումներ, հայտնվել նոր դեմքեր, որոնք, մեծամասնության անունը թողնելով նույնը, կփոխեն բովանդակությունը: Դա ամենևին չի նշանակում, որ այդ բովանդակությունը կլինի ավելի լավը, պետության և հասարակության շահի տեսանկյունից առավել ընդունելի: Պարզապես հավանական է, որ ներկայիս մեծամասնությունը, եթե այն նորից լինի բացարձակ, ինքնին արդեն ոչինչ չնշանակի և այն ամբողջական դիտվի արդեն խորհրդարանի մյուս գույների համադրությամբ: Այսինքն` ենթադրում եմ, որ աշխարհաքաղաքական կենտրոնները իրավիճակի փոփոխության հասնելու հարցում ավելի շատ կապավինեն ոչ այնքան մեծամասնությանը, որքան խորհրդարանում մնացյալ ուժերի կոնֆիգուրացիայի փոփոխությանը:

Այսինքն` զգալի աշխատանք կտարվի Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստանի» ուղղությամբ: Թե ի՞նչ բովանդակային և կազմակերպական ձևաչափ կունենա այդ աշխատանքը և ի՞նչ արդյունքի կբերի, կախված կլինի նաև արտաքին հարթությունում բովանդակային և կազմակերպական գործընթացներից: Սակայն Հայաստանի քաղաքական դաշտում իրավիճակի փոփոխության հասնելու հարցում դա կարող է լինել առավել արդյունավետ տարբերակ, երբ գետի հունը կառավարելու համար ոչ թե փորձում են ջուրը դույլերով դատարկել, այլ փորձում են հունը կառավարել ափերում նախաձեռնվող աշխատանքներով: Կամ գոնե դրանք կատարում են զուգահեռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում