Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ավստրիական հեռագրական գործակալությունը:
Կուրցը, որը պատվաստվել է հունիսի 4-ին, կոչ է արել ողջ երկրի բնակչությանը մասնակցել կամավորական պատվաստմանը՝ հանուն բնականոն կյանքին վերադարձի:
Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսել են 2020 թվականի դեկտեմբերից, երկրում օգտագործում են Pfizer և BioNTech, Moderna, AstraZeneca պատվաստանյութերը: