Իսրայելի ավիաարդյունաբերությունը նոր զենք է ստեղծել: Երեկ՝ օգոստոսի 9-ին, ներկայացվել է նոր տիպի անօդաչու ինքնաթիռի օրինակը: Նոր տիպի անօդաչու սարքը օգնելու է հետախուզական ծառայություններին ցանկացած գործողության ընթացքում:
Մեքենան անվանվում է «Տաատուա», այն կշռում է 4 կիլոգրամ: Մեքենան կարող է ուղղահայաց թռիչք կատարել, այդ պատճառով այն ավելի շատ ուղղաթիռի է նման: Օդում մեքենան կարող է գտնվել 30 րոպե:









































