Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քոչարյանն իրեն չի «ճղել». Գյումրին առ այսօր էլ աղետի գոտի է. Նրա հրապարակած թվերը անհեթեթություն են

Մայիսի 31-ին Շիրակի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը բավական ուշագրավ հայտարարություններ է արել։

Քոչարյանը հայտարարել է որ աղետի գոտում այդ տարիներին մոտ 20 հազար ընտանիք նոր բնակարան է ստացել, բարելավել են էապես իրենց վիճակը։ Քոչարյանը նաև հայտարարել է, որ մի հատ չկատարած խոստում չունի. «Հիմա մտածում եմ՝ խի՞ էի ինձ տենց ճղում, կարելի է հանգիստ չանել, տարվա վերջում ժողովրդին ասել՝ ձեզ սիրում եմ, ձեր ցավը տանեմ ու ջրվում, գնում է: Սա պետք է կարողանանք հաղթահարել»,-ասել է նա։

Գյումրիի Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Քոչարյանի ասած 20 հազար բնակարանը իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ Գյումրու 100-120 հազար բնակչությունը առավելագույնը 40 հազար ընտանիք է, այդքան տուն, բնակարան: Եվ եթե որևէ մեկն ասում է, թե իր օրոք 20 հազար բնակարան է կառուցվել, ապա դա բացարձակ անհեթեթություն է: Դա Գյումրու բնակֆոնդի գրեթե կեսն է:

Ըստ Բարսեղյանի՝ 2002-2003 թվականներին 2400 բնակարան է շահագործման հանձնվել, այն էլ Լինսի հիմնադրամների միջոցներով կառուցված: Քրք Քրքորյանի հետ բնակարանների կառուցման մեկնարկային պայմանավորվածությունը ձեռք էր բերել Լևոն Տեր-Պետրոսյանը 1997 թվականին և հետո այդ պայմանավորվածությունը վերածվել էր Լինսի հիմնադրամի հետ համագործակցության և արդեն 2002-2003 թվականներին մոտ 2400 բնակարան է նորոգվել, կառուցվել և շահագործման հանձնվել. «Հենց դրանից հետո հայտարարվեց, որ չկա աղետի գոտի, կա զարգացման գոտի և բոլոր անօթևանները բնակարաններով ապահովվել են: Այդ հայտարարությունը արվել է, երբ Քոչարյանը զբաղեցնում էր նախագահի պաշտոն: Բայց այդ ժամանակ մենք ակնհայտորեն տեսնում էինք, որ անօթևանություն կա և ոչ միայն Գյումրիում, սակայն Երևանից բերվող իշխանական լրատվամիջոցները դրա մասին չէին խոսում: Խոսվում, նկարահանվում էր միայն նոր հանձնվող բնակարանները: Իսկ արդեն 2008-ին, երբ իշխանության եկավ Սերժիկ Սարգսյանը, նա հայտարարեց, որ բոլոր անօթևաններին բնակարանով է ապահովելու: Եվ այդ ժամանակ բոլորի մոտ հարց էր առաջացել, թե իր ընկերոջ կողմից հայտարարվել էր, որ անօթևանության հարցը լուծվել է, հիմա ինչպե՞ս է ինքը հայտարարում, թե անօթևանների հարցը կլուծի: Հետո արդեն Սերժիկ Սարգսյանի օրոք բնակարանաշինության աշխատանքներ կատարվեցին, բայց շատ վատ, խոստացվածից քիչ, կոռուպցիոն գործարքների միջոցով, մեկ լոտով, առանց մրցույթի: Մոտ 2000 բնակարան էլ այդ ժամանակ հանձնվեց»,-ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ստեղծվեց աղետի գոտու տարածքում ժամանակավոր կացարանների, տնակների հաշվառման և հետագայում դրանք վերացնելու աշխատանքյաին խումբ, որը ուսումնասիրել ու հաշվարկել է 3500- ական ժամանակավոր կացարան և ապօրինի կառույց Շիրակի և Լոռու տարածաշրջանում: Մի քանի տասնյակ էլ՝ Արագածոտնի մարզում: Այսինքն 7000-ից ավելի ժամանակավոր կացարան, որոնցում 5-6 հազար ընտանիք դեռ անօթևանի կարգավիճակ ունեն: «Քոչարյանի ասածները չի համապատասխանում իրականությանը: Այդ թվերը, որոնք հիմա հրապարակում են, բազմապատիկ ավել են այն ժամանակ իրենց հրապարակած թվերից: Թվերը չափազանցված են: Գուցե հիմա իրեն հարմար չէ դա հիշել: Շատ հավանական է, որ այդ ժամանակ մարդը իրեն իսկապես ճղել է, համարել է, որ դա իր առավելագույնն է: Բայց մի բան պարզ է, որ աղետի գոտին հիմա էլ շարունակում է մնալ աղետի գոտի: Ով չի հավատում կարող է գալ Գյումրի, նստեցնեմ իմ մեքենան ու տանեմ ցույց տամ այն ընտանիքներին, որոնք 2003-2004, 2005 թվականներին ևս ապրում էին տնակներում: Քոչարյանի ասածները հին ադարացումներ են: Հիմա ասել, թե աղետի գոտու հարցը իրենք լուծել էին, ճղել են իրենց և այլն, անտեղի է: Եվ հետո ճղվել պետք չէր: Հարկավոր էր պարզապես ավելի լավ աշխատել և ավելի ու ավելի ուշադիր լինել, որովհետև Գյումրու տնակներում ապրող քաղաքացին էլ է քաղաքացի, կղզիներ գնած քաղաքացին էլ է քաղաքացի»-ասաց Բարսեղյանը:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ նախընտրական ինչպիսի՞ մթնոլորտ է Գյումրիում, գյումրեցիները, որոնք նախկին բոլոր ընտրություններին առանձնացել են իրենց դիրքորոշմամբ, հիմա ինչպես են դիրքավորված, Բարսեղյանը պատասխանեց. «Գյումրեցիները նախկինում կարողացել են պետության զավթարար իշխանություններին ավելի քիչ քվե տալ, չենթարկվել ճնշումների, բռնությունների, ահաբեկումների: Հիմա կարող եմ ասել, որ քաղաքացիները անհամեմատ ազատ են իրենց կամարտահայտման, հրապարակային խոսքում: Ենթադրում եմ, որ այդպես էլ քվեարկելու են և ահաբեկչությունը ճնշումները որևէ արդյունք չեն տալու: Ով էլ լինի ճնշում բանեցնելու փորձեր անողը, շատ տխուր բան է լինելու իրենց հետ: Եթե ավելի կոպիտ չարտահայտվեմ՝ հանելու ենք մայրուղի, որը Գյումրի- Երևան մայրուղին է»:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում