Friday, 03 05 2024
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը

Քաղաքական ուժը, որը խուսափում է քաղաքական բանավեճից, նա ի վիճակի չէ առհասարակ հասարակությանը համախմբելու

Նիկոլ Փաշինյանը օրերս բանավեճի հրապարակային առաջարկ արեց Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին՝ հույս հայտնելով, որ նրանք չեն խուսափի նման հնարավորությունից, սակայն դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի թևից եղան հայտարարություններ, որ չեն ընդունում առաջարկը, որ դավաճանի հետ խոսելու բան չկա:

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն էլ այդ կապակցությամբ ևս գառում էր արել, որում մասնավորապես ասվում էր. «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ. Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»:

Արդյոք հնարավո՞ր են այս ընտրությունների ժամանակ բանավեճեր՝ հաշվի առնելով, որ ոչ մի ընտրության ժամանակ կրքերն այսքան թեժ չեն եղել, երբեք քաղաքական գործիչների խոսքն այսքան կոպիտ, վիրավորանքներով ու հայհոյանքով հագեցած չի եղել:

Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի հետ, ով նշեց, որ այս իրավիճակը ցույց է տալիս, թե ինչ մակարդակի վրա է մեզանում քաղաքական մշակույթը. «Առհասարակ, երբ քաղաքական ուժերից մեկը կամ մի քանիսը, կամ բոլորը ասում են, որ քաղաքական բանավեճի չենք գնալու, դա ուղղակի նշանակում է, որ քաղաքական, քաղաքացիական համաձայնությունը, փոխըմբռնումը, կոնսոլիդացիան մեզանում ուղղակի հնարավոր չէ: Շատ դժվար է պատկերացնել և հավատալ մի քաղաքական ուժի կողմից ազգային համախմբման մասին հայտարարություններին, որը պատրաստ չէ առհասարակ քաղաքական բանավեճի մեջ մտնել՝ անկախ նրանից, թե ինքը ինչ գնահատականներ է տալիս իր ընդդիմախոսի գործունեությանն ու հռետորաբանությանը»,-ասաց նա:

Աշոտ Մելիքյանը շատ կարևոր համարեց, որ տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքում նախատեսվել է, որ քարոզարշավի վերջին օրը Հանրային հեռուստառադիոընկերությունը պետք է առաջին դեմքերի բանավեճ կազմակերպի. «Դա պարտադիր է, օրենքի պահանջ է, բայց դրա հետ մեկտեղ այդ բանավեճին գնալը առայժմ պարտադիր չէ: Այսինքն որոշ քաղաքական ուժեր կարող են հրաժարվել: Մենք հիմա արդեն տեսնում ենք, որ այդպիսի քայլեր կատարվում են, ընդ որում, բավականին կոպիտ, կոշտ, ոչ քաղաքակիրթ եղանակով և ոչ քաղաքակիրթ բառապաշարով են հրաժարվում:

Ես համարում եմ, որ այն քաղաքական ուժը, որը այս կամ այն պատճառով խուսափում է ուղիղ բանավեճից, նա պատրաստ չէ առհասարակ որևէ քաղաքական գործընթացի և իրեն պատկերացնում է որպես միանձնյա կառավարող ուժ: Բայց այժմյան քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ որևէ կուսակցություն կամ դաշինք մեծամասնություն դժվար թե հավաքի: Շատ մեծ հավանականության կա, որ առանց կոալիցիաների չի լինի: Ազգային միասնության մասին մտածող և դրա մասին հաճախ խոսացող ՀՅԴ-ն կամ այլ ուժեր, որոնք չեն ուզում մասնակցել այդ բանավեճին, կարծում եմ, ի վիճակի չեն առհասարակ հասարակությանը համախմբելու»,-ասաց ԽԱՊԿ ղեկավարը:

Նա կարծիք հայտնեց, որ հենց քաղաքական բանավեճից պետք է սկսվի այդ մթնոլորտի ստեղծում. «Այս պահին միայն իշխող ուժն է հայտնել այդպիսի բանավեճի անհրաժեշտության մասին և պատրաստվում է դրան մասնակցել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ 26 ուժերից բավականին շատերը կգնան այդ բանավեճին, որովհետև, իմ համոզմամբ, ճնշող մեծամասնության մոտ այդ բանավեճի, գաղափարների բախման և ընդհանուր եզրեր փնտրելու ցանկություն և պատրաստակամություն պատրաստակամություն կա»:

Հարցին, թե այս մթնոլորտում, երբ ատելության չափաբաժինը բավականին մեծ է, բոլորը բոլորին դավաճան, հողատու, թրքասեր, պիցայակեր են անվանում, կարո՞ղ են այդ բանավեճերն արդյունավետ լինել, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Եթե համեմատենք հետպատերազմյան առաջին ամիսները և այսօրվա իրավիճակը, այնուամենայնիվ, այդ ատելության ալիքը մի քիչ նստել է: Բայց պաշտոնական քարոզարշավի ժամանակ ենթադրում եմ, որ այդ ալիքը նորից կբարձրանա: Քաղաքական ուժի ներկայացուցիչները շարքային քաղաքացիներից պետք է տարբերվեն շատ ավելի բարձր աստիճանի հասնող հանդուրժողականությամբ, գաղափարական պայքարի, փաստարկներ ներկայացնելու և դիմացինի տեսակետները լսելու ունակություններով: Եթե այդ ուժերը չունեն այդ հատկությունները, ուրեմն իրենք իզուր են զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն առհասարակ նրանց գործը չէ: Եթե պետք է շարունակվի փողոցային բառապաշարով, միմյանց վիրավորելով, հայհոյելով առաջ գնալը, դա քաղաքական վարվելակերպ չէ, դա ավելի շատ փողոցային վարվելակերպ է: Երբ այդ քաղաքական ուժերը հանրահավաքներ ու երթեր էին անցկացնում, իրենք իրենց մեջ այդ փողոցային բառապաշարով ելույթներ էին ունենում, դա իրենց հնարավորությունն էր, բայց երբ պետք է փաստարկներով խոսել, ապացուցել ինչ-որ դավաճանություն կամ ապիկարություն, այդ ժամանակ արդեն նրանք խույս են տալիս բանավեճից»:

Աշոտ Մելիքյանը հույս հայտնեց, որ այն քաղաքական ուժը, որը կխուսափի բանավեճից, կստանա ընտրողների համապատասխան գնահատականը. «Լուրջ, զարգացած, ժողովրդավարական երկրներում այն թեկնածուն, որը խուսափում է բանավեճից, դա ուղղակի զրկվում է հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր ձայներից: Շատ կուզենայի, որ մեզանում նույնպես այդ ավանդույթը ձևավորվեր, և այն ուժը, որը չմասնակցեր բանավեճերին, ուղղակի ստանա ընտրողի բացասական գնահատականը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում