Friday, 26 04 2024
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում

Հայաստանի դիմումը ՄԱԿ ԱԽ. կարևոր հանգամանք

Հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի և հետագա զարգացումների հարցը ՄԱԿ ԱԽ տեղափոխելու Հայաստանի որոշման հանգամանքը արդեն տևական ժամանակ քննարկման առարկա է Հայաստանի մեդիա-փորձագիտական դաշտում, քաղաքական շրջանակներում: Ինչպես հայտնի է, հարցը ՄԱԿ ԱԽ քննարկելու առաջարկը արել է Ֆրանսիան, երբ իրավիճակի սրացման ֆոնին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ: Ընդ որում, հատկանշական էր, որ ՄԱԿ ԱԽ դիմելու առաջարկի մասին տեղեկությունը հայտնել էր Ֆրանսիայի նախագահի նստավայրը, իսկ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին նշված չէր: Անկասկած է նաև, որ առաջարկի հանդեպ Երևանի վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ հարցը ՄԱԿ ԱԽ տեղափոխելը տհաճ է լինելու Ռուսաստանի համար, որը փորձում է ամեն ինչ վերցնել իր հովանու ներքո եռակողմ շրջանակ: Այստեղ է թերևս պատճառը, որ Երևանը չի շտապում հարցը ՄԱԿ ԱԽ տեղափոխելու ֆրանսիական առաջարկին ընթացք տալու գործում: Իրավիճակը հարկ է դիտարկել իհարկե ռացիոնալ և պրագմատիկ հարթության մեջ:  Անկասկած է, որ ՌԴ հովանու ներքո եռակողմ ձևաչափը Հայաստանի համար անցանկալի և ռիսկային ձևաչափ է, քանի որ այդտեղ Հայաստանին մնում է ՌԴ շահերի տիրույթը, Երևանը ենթարկվում է ՌԴ ազդեցության գործոնին: ՄԱԿ ԱԽ ձևաչափը դրանից դուրս գալու, օղակը ճեղքելու, շահերի բազմազանության միջավայրի հնարավորություն է: Ամբողջ հարցն այն է սակայն, որ ինքնին դա անելու համար անհրաժեշտ է սառը հաշվարկ՝ արդյո՞ք մինչ Երևանը կտանի հարցը ՄԱԿ և այնտեղ կկարողանա հասնել բարենպաստ լուծումների, կամ առնվազն քննարկումների միջավայրի, սահմանին չի ստանա ավելի ուժգին սադրանք և հարված՝ Ադրբեջանի միջոցով, բայց որպես ՌԴ պատասխան: Դա հարց է, որի պատասխանը մեղմ ասած միարժեք չէ և հնարավոր է ստանալ թերևս միայն իրադրությանը խիստ իրազեկ լինելու դեպքում, ինչը պահանջելու է կոնֆիդենցիալ տեղեկատվության եթե ոչ ամբողջ, ապա պաշարի զգալի մասին հասանելիություն:

Ըստ այդմ, Հայաստանի համար ՄԱԿ ուղղությունը պետք է լինի կարևոր նպատակ, սակայն դրան պետք է գնալ ոչ թե ՌԴ նպատակների հետ հակդրության ռեժիմում, այլ ՌԴ հետ աշխատանքի, որքան էլ հասկանալի է, որ ներկայումս Մոսկվայի նպատակը եռակողմ ձևաչափերի ցանցի ձևավորումն է: Գնալ ՄԱԿ ԱԽ ընդդեմ ՌԴ, Հայաստանի համար կարող է ավելի շուտ բերել նոր խնդիրներ, քան եղածի լուծում: Ընդ որում, դա գիտակցում և պատկերացնում է թերևս նաև Ֆրանսիան, այլապես Փարիզը այս ընթացքում կընդգծեր իր նպատակի առնչությամբ Երևանի կարկամ վերաբերմունքից դժգոհությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում