Եթե Հայաստանը չխորհի այլ բովանդակության մասին և չանի նոր իրողությանը համարժեք քայլեր, ապա դա լինելու է երկարաժամկետ հեռանկարում խորքային և լայն նահանջի նախաբան, որ կպարտադրվի Հայաստանին: Նոր իրավիճակի հիմնարար առանձնահատկությունն այն է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով փլուզվել է Հայաստանի Հանրապետության անվտանգային ամբողջ համակարգը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է անվտանգության ոլորտի բարեփոխումների միջազգային փորձագետ Սոսի Թաթիկյանի հետ: