Friday, 26 04 2024
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին

Ինչպիսին է աշխատանքը շարունակական համավարակի պայմաններում. պատմում է ավագ բուժքույր Մարինե Պետրոսյանը

Մարինե Պետրոսյանը երեսուն տարվա աշխատանքային փորձով բուժքույր է, ով արդեն մեկ տարի է վերապրոֆիլավորված և որպես ինֆեկցիոն հիվանդանոց գործող Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույրն է։ «Արմենպրես»-ը զրուցել է Մարինե Պետրոսյանի հետ՝ համաճարակի պայմաններում աշխատելու նրա փորձի մասին։

Համաճարակի ժամանակ աշխատանքի բնույթն ու ծավալն ամբողջովին փոխվեց

«Սկզբում շատ դժվար էր․ չգիտեինք ինչի՞ հետ ենք աշխատելու, ի՞նչ վիրուս է, ի՞նչ հիվանդներ, չգիտեինք՝ մենք մեր առողջական խնդիրներով ինչպե՞ս կհաղթահարենք հիվանդությունը։ Երբ կենտրոնը վերապրոֆիլավորվեց, մեր մեծահասակ կամ առողջական խնդիրներ ունեցող շատ բուժաշխատողներ, վախենալով հիվանդության հետ աշխատելուց, դուրս եկան աշխատանքից։ Ինձ առաջարկեցին դառնալ ավագ բուժքույր, համաձայնեցի»։

Մարինե Պետրոսյանը վերհիշում է, որ ընդամենը տասը օրվա ընթացքում կենտրոնը վերապրոֆիլավորել են որպես ինֆեկցիոն հիվանդանոց՝ վիրահատարանները դարձրել վերակենդանացման բաժիններ, ավելացրել անկողիններ, բաժանմունքը համալրել անհրաժեշտ դեղամիջոցներով։

Մեկ-երկու օրվա ընթացքում ձևավորվում է վերապրոֆիլավորված հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վաթսուն հոգանոց անձնակազմը։ Մարինե Պետրոսյանը նշում է, որ համաճարակի ժամանակ աշխատանքի բնույթն ամբողջովին փոխվեց․«Ծավալն ահռելի էր․ քսաներկու անկողին կար, որոնք ամեն վայրկյան զբաղված էին։ Այդ տեմպով աշխատեցինք բավականին երկար»։

Մինչև վերջին վայրկյանը պայքար է

«Հենց սկզբից ունեինք շատ ծանր հիվանդներ։ Երրորդ կամ չորրորդ օրն ընդունեցինք երեսուն տարեկան երիտասարդի՝ Արսենին (անունը փոխված է)։ Թեև Արսենը երիտասարդ սպորտսմեն էր և առողջական այլ խնդիրներ չուներ, հոսպիտալացվել էր շատ ծանր վիճակում․ ընդամենը երկու օր անց անցավ թոքերի արհեստական շնչառության։ Արդեն վերականգնողական փուլի ընթացքում նույն կորոնավիրուսային հիվանդությունից մահացավ Արսենի հայրը, ինքն այդ մասին չգիտեր, հետո հայտնեցին։ Շատ դժվարությունների միջով անցանք Արսենի հետ, ու, փառք աստծո, հաղթահարեցինք։ Իր ոտքով դուրս եկավ, մինչև հիմա էլ կապի մեջ ենք։

Այդպես, երբեք սովորական չդարձավ․ ամեն պացիենտի հետ նորից ամեն ինչ վերապրում ենք։ Ամեն կորուստը շատ ծանր է, երբ քո ու ամբողջ թիմի աշխատանքից հետո չես կարողանում փրկել հիվանդին։ Մեզ մոտ մինչև վերջին վայրկյանը պայքար է։

Միևնույն ժամանակ, չեմ կարող նկարագրել ինչ անբացատրելի զգացողություն է պացիենտներին արհեստական շնչառությունից անջատելը, երբ մարդը սկսում է ինքնուրույն շնչել, ինքնուրույն ուտել։ Ամբողջ բաժանմունքի համար դա տոն է։ Պատկերացրեք, անգամ բժիշկներն ու բուժքույրերը, ում հերթապահության օրը չէր, հավաքվում  էին բաժանմունքում, որ դռներից այս կողմ կանգնեին ու տեսնեին։ Բոլոր առողջացածներին ծափերով ճանապարհում ենք, աննկարագրելի ուրախություն  ու հպարտություն է, երբ ծանր հիվանդները առողջացած դուրս են գրվում»։

Ես իմ բուժքույրերին ամեն օր շնորհակալություններով եմ ճանապարհում

Ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատանքը հատկապես ծանր էր պատերազմի ժամանակ։ «Պատերազմի սկսվելու օրը մենք ունեինք հերթապահող ութ բուժքույր, վեցը մեկնեցին ռազմաճակատ,- վերհիշում է Մարինե Պետրոսյանը,- նրանց էլ միացան ևս տասը, ովքեր այդ օրը հանգստանում էին։ Ռազմաճակատ էին մեկնել նաև բաժանմունքի բժիշկները: Ովքեր էլ ռազմաճակատում չէին, իրենց հերթապահությունից հետո շտապ օգնության մեքենաներով գնում էին վիրավորներին սահմանից տեղափոխելու։ Այստեղ մնացած բուժաշխատողներն օրերով մնում էին հերթապահության։ Շատ շնորհակալ եմ մեր բուժակներին ու բժիշկներին, ովքեր  օրերով առանց քնելու մնում էին հերթապահության։ Հիմա էլ, ամեն օր իմ բուժքույրերին ու բուժակներին ես շնորհակալություններով եմ ճանապարհում»։

Մարինե Պետրոսյանը նշում է, որ վերակենդանացումն այն ոլորտն է, որտեղ անհնար է առանց թիմային աշխատանքի․ «Այստեղ բժիշկը կարող է բուժքրոջ գործ անել, բուժքույրը՝ մայրապետի, մեր գործում ամեն ինչ կախված է թիմային աշխատանքից։ Հենց թիմային աշխատանքի շնորհիվ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»։

Համաճարակը պատերազմ էր բուժաշխատողների դեմ

«Սկզբում ինձ շատ էր բարկացնում, որ ես ներսում աշխատում եմ, գիտեմ ինչ իրավիճակ է, բայց դրսում, համացանցում մարդիկ ասում են ՝ սուտ է, վարակ չկա։ Ես  շատ կուզենայի, որ իմ կյանքի վերջին մեկ տարին այսպես չանցներ։ Ես շատ բան եմ բաց թողնել․ թոռնիկս մեծացավ, սկսեց խոսել, ես չհասկացա՝ երբ, ոնց։ Ու մեր շփումը դեռ շատ սահմանափակ է։ Կուզենայի, որ մարդիկ ավելի պատասխանատու լինեին՝ հիգիենայի, ախտահանումների, անվտանգության կանոնների նկատմամբ։ Կուզենայի հասկանային, որ պատվաստումն իրենց առողջության, իրենց ծնողների ու բալիկների համար է։ Կուզենայի, որ մարդիկ ավելի լուրջ վերաբերվեին համաճարակին, որպեսզի բոլորս հնարավորինս շուտ վերադառնանք մեր բնականոն կյանքին»։

Այս հոդվածը պատրաստվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից: Հոդվածում արտահայտված մտքերն ու կարծիքները կարող են չհամընկնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսակետների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում