Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Հերացի փողոցը։ Զինվորներից մեկի հարազատը` Արսեն Ղուկասյանը, պնդում է, որ իրենց երեխաների մարմինները տարբեր տեղերում են պահել և հիմա կամաց-կամաց «ջրի երես են հանում»։
Տղամարդը պնդում է` շուրջ 200 մարմին անհայտ տեղերում են եղել և միայն հիմա են «հայտնվել»։