Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Մեդիա դաշտը վերածվել է առանց կանոնների և անսկզբունք «մարտարվեստի»․ ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում և մեդիայում տիրում է անառողջ մթնոլորտ՝ լի փոխադարձ վիրավորանքներով, ապատեղեկատվությամբ, մանիպուլյացիաներով ու ագրեսիվ բովանդակությամբ։

Տեղեկատվությունը դարձել է միջոց, ինչը միտումնավոր խտացնում է առկա պարտվողական և խուճապային տրամադրությունները ու գրգռում հանրությանը:

Մեդիա դաշտը վերածվել է առանց կանոնների և անսկզբունք «մարտարվեստի», որտեղ առաջնայինը ամեն գնով հաղթելու, մրցակցին ոչնչացնելու մոլուցքն է, ոչ թե ծրագրերի, գաղափարների ու տեսլականների ազատ շրջանառությունը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմում է տեսալսողական ծառայություններ մատուցող բոլոր ընկերություններին, հորդորելով, որ այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում նրանց գործունեությունը ստեղծի ոչ թե նոր բաժանարար գծեր ու դառնա տարբեր քաղաքական ուժերի ու ֆինանսական խմբերի կցորդ, այլ նպաստի հանրային և քաղաքացիական համերաշխությանը:

Հանձնաժողովը կոչ է անում իր կարգավորման ներքո գործող լրատվամիջոցներին անշեղորեն հետևել ՀՀ «Ընտրական օրենսգրքի», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, Հանձնաժողովի ներկայացրած նախընտրական քարոզչության գնահատման մեթոդաբանության պահանջներին, որոնք կապահովեն հավասար պայմաններ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։

Հանձնաժողովը նաև ակնկալում է, որ հեռարձակողները կառաջնորդվեն լրագրողական մասնագիտական վարքականոնների ստանդարտներով, որոնց թվում են ստացված ինֆորմացիայի ստուգումը, անաչառությունը, հանրային շահերին ծառայելը: Հանձնաժողովը ևս մեկ անգամ ցանկանում է լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ խոսքի ազատությունը չի սահմանափակվում միայն լրատվամիջոցների ազատությամբ:

Այն իր մեջ ներառում է նաև բոլոր ինստիտուտների, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ու անհատների արտահայտվելու ազատությունը։ Մեդիան այն հնարավորությունն է, որը կարող է հանրության լայն շերտերին հասցնել իրենց կարծիքները, տեսակետները, քննադատությունը։ Իսկ երբ լրատվամիջոցները դառնում են ոչ թե ազատ ու բազմազան խոսքի հարթակ՝ նեղացնելով կարծիքների ու տեսակետների հնարավորությունը, վերածվում են քարոզչական հարթակների։

Այդպիսի մարտավարությունը չի կարող բխել հանրային շահից և համահունչ չէ խոսքի ազատության հիմնարար սկզբունքներին։ Հաշվի առնելով այդ իրողությունները, հանձնաժողովը կոչ է անում նախընտրական այս ժամանակահատվածում չառաջնորդվել սեփական համակրանքներով ու հակակրանքներով, ապահովել բազմակարծությունը, օրենսդրությամբ սահմանված պատասխանի ու հերքման հնարավորությունը:

Հանձնաժողովը դիմում է նաև ընտրոթյուններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների աշխատակիցներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ապահովել տեղեկատվություն ստանալու մատչելիությունը՝ օպերատիվ կերպով ու ամբողջակական ծավալով, հարգանքով վերաբերվել լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը: Հանձնաժողովը օգտագործելու է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունները, կարգավորման գործիքակազմը քարոզարշավի ընթացքում ու ընտրություներից հետո հեռարձակող ընկերությունների աշխատանքը վերահսկելու ու կարգավորելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում