Wednesday, 01 07 2026
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա

Լինել նախկին, թե ներկա․ ինչն է երաշխավորում միմյանց նկատմամբ քաղաքական արդյունավետությունը

Չկա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ ճանապարհ: Կա քաղաքականության ճանապարհով անցնող ուժ, որը կարողանում է կամ խաբել հանրությանը՝ վտանգելով պետությունը, կամ հանրության հետ պայմանավորվել շատ կոնկրետ բովանդակության և դրա համար պատասխանատվության, ոչ թե թվաբանության շուրջ: Ըստ այդմ, Հայաստանում այդ իմաստով միշտ կա առաջին և երկրորդ ուժի խնդիր, ուժեր, որոնք կլինեն բովանդակության կրող և հանրության առաջ կմրցեն այդ բովանդակությամբ, ոչ թե կենսագրության այս կամ այն դրվագով, այս կամ այն փուլին առնչություն ունենալ-չունենալով: Այսինքն, այն, որ դու թե նախկին չես, թե ներկա չես, դեռևս որևէ կերպ չի երաշխավորում քաղաքական արդյունավետություն մեկի, կամ մյուսի համեմատ: Եթե դու անգամ ապագայից ավանսով ներկա փոխանցված քաղաքական ուժ ես, միևնույն է չափումը, ըստ այդմ նախկինի կամ ներկայի համեմատ որևէ տարբերության սկզբունքայնությունն ու առարկայականությունը պետք է տեղի ունենա Հայաստանի համար օրակարգային շատ կոնկրետ խնդիրների մատնանշումով և դրանց լուծման հանգամանալից առաջարկների մատուցումով: Հակառակ դեպքում, որևէ տարբերություն չկա, թե քաղաքական ինչ գործիչ կամ ուժ է ասում, որ բոլորը վատն են, իսկ ինքը՝ բոլորից չէ, ուրեմն՝ լավն է: Հայաստանի հանրությունը չափազանց երկար ու հաճախ է տրորել այդ պարզունակ ճանապարհը և պտտվել «ի շրջանս յուր»:

Հայաստանում ընտրական գործընթացի ծավալմանը, և դրանում նախկին կառավարող համակարգը ներկայացնող ուժերի ներգրավվածության աշխուժացմանը զուգահեռ վերստին հրապարակ է գալիս այսպես ասած երրորդ ուժի կամ երրորդ ճանապարհի գաղափարը, որը Հայաստանում ունի տարիների, եթե ոչ ավելի քան երկու տասնամյակի «պատմություն»: Հայաստանի ներքաղաքական կյանքի տարբեր փուլերում, ներքաղաքական ճգնաժամերի կամ ճգնաժամային թվացող իրավիճակներում այն հայտնվել է հրապարակում ու քննարկվել: Մեծ հաշվով, կամա, թե ակամա, դրա քննարկմանը ներգրավվող սուբյեկտները լեգիտիմացրել են այսպես ասած առաջին կամ երկրորդ ուժերի ստատուս-քվոն: Բանն այն է, որ երրորդ ուժի գաղափարի շրջանառությունը ունեցել է գործնականում մեկ առարկայական արդյունք, կամ ավելի շուտ՝ հետևանք: Այն առաջացրել է կամ խթանել հանրային անտարբերությունը քաղաքական գործընթացների, պայմանական ասած առաջին և երկրորդ ուժերի հանդեպ: Իսկ Հայաստանում կառավարող կամ կառավարած համակարգը, իր իշխանական, ոչիշխանական և տեղ-տեղ ընդդիմադիր սեգմենտներով, աստիճանաբար սկսել է հիմնվել, կենսագործել և վերարտադրվել հենց հանրային ապատիայի վրա:

Հանրային ապատիան խորացնելն ուներ ռազմավարական նշանակություն, որովհետև համակարգը իր վերարտադրության համար ավելի ու ավելի ուներ անաղմուկ տեխնոլոգիաների կարիք, քանի որ ֆիզիկական ուժի կիրառումով վերարտադրությունը դառնում էր միջազգայնորեն ավելի խնդրահարույց: Ըստ այդմ, պետք էին մեխանիզմներ, որոնք կապահովեին անաղմուկ վերարտադրության հնարավորություն, միաժամանակ կասկածի տակ չդնելով արդյունքը: Իսկ այդ գործում էական նշանակություն ուներ ապատիայի առաջացումը կամ խթանումը, քաղաքական գործընթացների հանդեպ հանրային անտարբերության ուղղակի, թե անուղղակի խրախուսումը: Ինչն է այդտեղ երրորդ ուժի գաղափարի խնդիրը, եթե այն օբյեկտիվորեն դառնում է պահանջված որոշակի իրավիճակներում, ինչպես օրինակ թվում է, թե՝ այժմ: Բանն այն է, որ քաղաքականությունը ուժերի թվաբանական հաջորդականության դասավորելը ինքնին մոլորություն կամ գիտակցված շահարկում, նենգափոխում է: Քաղաքականությունը գաղափարներն են, հանրությանը ներկայացվող առարկայական ծրագրային և գաղափարական փաթեթները, տարբեր ներքին ու արտաքին քաղաքական ուղղությունների, անվտանգային խնդիրների վերաբերյալ կոնկրետ մոտեցումներն ու դրանց միջև բովանդակային սկզբունքային տարբերությունը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում