Նոր Զելանդիայի Քենթերբերի շրջանի բնակիչները ջրհեղեղի վտանգի պատճառով պատրաստվում են զանգվածային տարհանման, հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Առատ տեղումների հետևանքով 3000 տուն վտանգված է, ասել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Քրիս Ֆաաֆոյին: Նոր Զելանդիայի օդերևութաբանական ծառայությունը բնական վտանգի մակարդակը գնահատել է ամենաբարձրը:
Ըստ Աշբերթոնի քաղաքապետ Նիլ Բրաունի՝ հնարավոր է, որ 35 հազար բնակցությամբ քաղաքի բնակիչների կեսը տարհանվի:










































