Ղազախստանում սահմանապահները Ռուսաստանի հետ սահմանին կանխել են հատկապես մեծ մասշտաբով թմրանյութերի խմբաքանակի տեղափոխումը՝ գրեթե 40 կգ հերոին և ավելի քան 96 կգ հաշիշ: Այս մասին ուրբաթ՝ մայիսի 28-ին, հաղորդել է հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Ղրղզստանի քաղաքացու կողմից վարվող Renault Magnum մեքենայում Լեդի անունով ծառայողական շան օգնությամբ Սըրըմ ավտոմոբիլային անցակետում (Արևմտյան Ղազախստանի շրջան) 135 կգ 493 գ և 52 մգ ընդհանուր քաշով սպիտակ- գորշ նյութով փաթեթներ՝ հատուկ հոտով, որոնք պահված են եղել մեքենայի ետևի անիվներում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ առգրավված նյութը 39 կգ, 341 գ, 77 մգ քաշ ունեցող հերոին է, և 96 կգ, 151 գ, 75 մգ քաշով հաշիշ։

Արգելված նյութեր տեղափոխող քաղաքացին ձերբակալված է: Առգրավված թմրանյութը տեղափոխվել է Ազգային անվտանգության կոմիտեի Արևմտյան Ղազախստանի շրջանի բաժանմունք՝ հետագա ընթացակարգային գործողությունների համար:














































