Monday, 08 06 2026
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%

2011 թ. օգոստոսի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%: Այս մասին ասվում է ԿԲ պաշտոնական կայքում:

2011 թ. հուլիսին արձանագրվել է 3% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 2.2%-ով և կազմել 6.3%:

Խորհուրդն արձանագրեց, որ ընդհանուր գնաճային միջավայրը մեղմվում է` պայմանավորվելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մակրոտնտեսական զարգացումներով: Սպասվում է, որ համաշխարհային ապրանքային ու հումքային շուկաներից փոխանցվող գնաճային ճնշումները շարունակելու են նվազել:

Այդուհանդերձ, համաշխարհային տնտեսությունում վերջերս ձևավորված պարտքային հիմնախնդիրները և միջազգային ֆոնդային շուկաների անկայունությունը էապես մեծացնում են զարգացած երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների կանխատեսման անորոշությունները:

Խորհուրդը համակարծիք է, որ ներքին պահանջարկի դեռևս դանդաղ տեմպերով վերականգնումը, հարկաբյուջետային զսպող քաղաքականությունը և տարեսկզբին իրականացված դրամավարկային պայմանների խստացման քաղաքականությունը ևս նպաստելու են կանխատեսվող հորիզոնում գնաճի տեմպերի շարունակական նվազմանը:

Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային ապրանքային ու հումքային շուկաներում և ներքին տնտեսությունում գնաճային միջավայրի թուլացման, ինչպես նաև նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսության ճյուղում ավելի բարենպաստ պայմանների պահպանման արդյունքում ակնկալվում է, որ 12-ամսյա գնաճի նվազման տեմպերը կարագանան և արդեն իսկ տարեվերջին վերջինս կձևավորվի 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում` կանխատեսվող հորիզոնում կայունանալով միջակայքի ստորին հատվածում:

Չնայած վերոնշյալ ոչ գնաճային միտումներին, հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում այսօր առկա հիմնախնդիրները` ԿԲ խորհուրդը դեռևս ձեռնպահ է մնում դրամավարկային պայմանների թուլացումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում