Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, ով չի բացառել կորոնավիրուսի ծագման լաբորատոր վարկածը, մեղադրել է այդ թեմայի վրա ուշադրություն հրավիրող քաղաքական գործիչներին զրպարտության մեջ։
«Մինչդեռ պանդեմիան շարունակում է վիթխարի վնաս հասցնել աշխարհին, և միջազգային հանրությունն ակնակալում է երկրների միջև լավագույն համակարգում, որոշ մարդիկ դեռևս դիմում են իրենց հին մեթոդաբանությանը։ Չենք կարող չհարցնել․մի՞թե այդ դառը դասն արդեն թողել են անցյալում, այդքան վա՞ղ, կամ միգուցե ցանկանում են ողբերության կրկնությո՞ւն»,-ասված է դիվանագիտական առաքելության ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ։
ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչն ասել է, որ Պեկինն աջակցել է քովիդի առաջին գրանված բոլոր դեպքերի համատեղ ուսումնասիրությանը։
«Հետաքննությունը պետք է լինի լիարժեք, բաց և գիտականորեն հիմնավորված, պետք է հասցվի ավարտին և պարզաբանի իրավիճակը»,-ասված է հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 26-ին ամերիկյան հետախուզական ծառայություներին հանձնարարել էր կրկնապատկել ջանքերը՝ կորոնավիրուսի ծագման աղբյուրը գտնելու համար։








































