Մեր նախընտրական ցուցակը, ինչպես նաև գործադիր կազմը, որը ներկայացնելու ենք չափազանց մրցունակ է և բաղկացած է Հայաստանի կադրային դարբնոցից ներկայացված կադրերով։ Լրագրողներին այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Նրա խոսքով նախընտրական ցուցակը ներկայացուցչական է, քանի որ ներգրավված են թե՛ երիտասարդ գործիչներ, թե՛ փորձառու անձինք։
Հարցին՝ ինչու՞ ցուցակում ներառված չեն Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ-ական այլ ակտիվ գործիչներ, դաշինքի անդամ Աննա Մկրտչյանը նշեց, որ նրանք բազմիցս ասել են՝ ինչու ներառված չեն ցուցակում։
«Նրանք ակտիվ ներգավված են թիմային աշխատանքում։ Ինչպես մեր կարգախոսում է ասվում, ակտիվ կպել են գործին»,-նշեց Աննա Մկրտչյանը։











































