Երկրում կարանտինային սահմանափակումների պատճառով սիրահարված հնդիկ զույգն ամուսնացել է օդանավի մեջ: Այդ մասին գրում է India Today- ը:
Թամիլ նադուի բնակիչներն իրենց հարսանիքը նշելու համար, որը ստիպված էին չեղյալ հայտարարել Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի արագ աճի պատճառով, վարձել են ինքնաթիռ և ամուսնացել երկնքում:
Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նորապսակները լայնամասշտաբ տոնակատարություն են կազմակերպել ավելի քան հարյուր հիսուն հյուրերի մասնակցությամբ ինքնաթիռում, որը մեկնել է Մադուրայայից Տոտուկուդի ուղղությամբ:
Սկզբնապես ինքնաթիռը նախատեսված էր միայն ամուսնական ճամփորդության համար: Ավելի ուշ պարզվել է, որ սիրահարները այն հատուկ տոնակատարության համար են վարձել:
Քանի որ զույգը խախտել է կարանտինային սահմանափակումները, և իշխանություններն իմացել են այդ մասին, նորապսակների դեմհետաքննություն է սկսվել:
Rakesh-Dakshina from Madurai, who rented a plane for two hours and got married in the wedding sky. Family members who flew from Madurai to Bangalore after getting married by SpiceJet flight from Bangalore to Madurai. #COVID19India #lockdown @TV9Telugu #weddingrestrictions pic.twitter.com/9nDyn3MM4n
— DONTHU RAMESH (@DonthuRamesh) May 23, 2021











































