Friday, 19 06 2026
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս

Մերկելը կասկածում է, որ ՌԴ-ն առնչություն ունի Բելառուսում ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարում է, որ Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի և ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչի ձերբակալման գործում Ռուսաստանի դերը պարզ չէ։ Այս մասին հաղորդում է Корресондент պարբերականը։

«Լավ հայտնի է, որ Բելառուսը և Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունեն»,-ասել է Մերկելը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

Որպես Մոսկվայի հավանական միջամտությունը հաստատող օրինակ՝ Մերկելը նշել է այն փաստը, որ ինքնաթիռի ուղևորներից մի քանիսը միջադեպից հետո չեն մեկնել Վիլնյուս։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը:

Այնուամենայնիվ, կանցլերի խոսքով, գագաթնաժողովի մասնակիցները «հավաստի տեղեկություններ չունեին Ռուսաստանի դերի մասին», ուստի նա մտադիր է այդ հարցն ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իրենց հաջորդ զրույցի ընթացքում:

Գերմանիայի կանցլերը բելառուսական վարչակարգի գործողություններն անվանել է աննախադեպ և անընդունելի, մտահոգություն է հայտնել Ռոման Պրոտասևիչի վիճակի համար: Պաշտոնական Մինսկի կողմից հրապարակված կարճ տեսանյութը, որում ձերբակալված բլոգերը հայտարարում է, որ խոստովանական ցուցմունք է տալիս և իր հետ վարվում են օրենքին համապատասխան, Մերկելը որակել է որպես «անհանգստացնող և ցնցող»:

«Դա ավելի հրատապ է դարձնում նրա ազատելու մեր պահանջը։ Եվ դրա համար մենք կօգտագործենք մեզ հասանելի բոլոր ալիքները», – հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Բելառուսի օդային տարածքով Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում՝ ռումբի տեղակայման մասին տեղեկությունների պատճառով։ Ինքնաթիռում գտնվող ընդդիմադիր լրագրող, Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA Telegram ալիքի նախկին խմբագիր Ռոման Պրոտասևիչը և նրա ընկերուհին՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սոֆյա Սապեգան, ձերբակալվել էին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում