ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ։ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի շրջանակում ԼՂ խնդրի կարգավորմանը։ Ալիևը վերջին շրջանում հայտարարում է, որ Արցախի խնդիրը լուծված է, դրան զուգահեռ ի՞նչ մեսիջ է պարունակում Բայդենի հայտարարությունը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:









































