Հայաստանի իշխանությունները, ելնելով Հայաստանի անվտանգության շահերից, դիմել են ՀԱՊԿ և ՌԴ՝ ՀՀ սուվերեն տարածք ներթափանցման կապակցությամբ՝ աջակցություն ստանալու ակնկալիքով: Այդ մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հույս հայտնելով, որ դաշնակիցները կարձագանքեն:
Մակունցը հիշեցրեց, որ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հանդիպումներ է ունենում տարբեր երկրների գործընկերների հետ, և այդ հանդիպումներից մեկն էլ երեկ է եղել: Նա վստահեցրեց, որ իրենք բոլոր հնարավոր հարթակներով այդ մասին խոսում են:











































