Thursday, 02 07 2026
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ

Առնվազն խղճուկ, ծիծաղելի, ամոթալի և անհամարժեք

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անցյալ շաբաթավերջին հանրայնացրեց Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանի հովանու ներքո նոր գործընթացի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու հարցը:

Փաստաթղթի հրապարակված տեքստը համենայն դեպս չի գուժում ոչինչ: Այն ընդամենը հերթական եռակողմ հայտարարություն է, այս անգամ սահմանազատման և սահմանագծման աշխատանքի ձևաչափ մշակելու և սկսելու մասին: Այստեղ կարծես թե խոսքը մի բանի մասին է, որն ի վերջո պետք է տեղի ունենա: Սակայն իրավիճակի նրբությունը թերևս հետևյալ հարցադրումն է՝ փաստաթուղթը պետք է ստորագրվի, որից հետո է Բաքուն համաձայնելու քաշել իր սահմանախախտ ստորաբաժանումները հե՞տ, թե՞ Երևանը դնելու է պայման՝ կստորագրի, միայն ադրբեջանցիների ելման դիրք վերադառնալու պարագայում: Այդ դեպքում կստացվի, որ ստորագրությունն ուրեմն Բաքվի պայմանն է՝ զորքը հետ քաշելու, հետևաբար Բաքուն ունի այդ եռակողմ թղթի հարցում ինչ որ շահագրգռություն: Այստեղ էլ առաջանում  են կասկածներ, թե արդյո՞ք կա գաղտնի մաս: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերքել է, թե կա այդպիսի մաս: Հարց է առաջ գալիս՝ իսկ բանավոր որևէ պայմանավորվածությու՞ն, ինչպես օրինակ նոյեմբերի 9-ի թղթի մեջ կար՝ Զանգելանի և Ղուբաթլուի առումով: Այդ հարցը կարծես թե բաց է, համենայնդեպս առայժմ և Նիկոլ Փաշինյանին թերևս արժե անդրադառնալ և հերքել նաև որևէ բանավոր պայմանավորվածության առկայությունը:

Միևնույն ժամանակ, ակնառու է, որ սահմանի հարցում Ադրբեջանի հանդեպ ձևավորվել է ուժգին միջազգային ճնշում, կամ ուժգնանում է այդ ալիքը և այստեղ հնարավոր է Ալիևին պետք է ինչ որ կերպ դեմք փրկել, և քանի որ Ռուսաստանին էլ պետք է ինչ որ կերպ արձանագրել, որ ինքն է հարց լուծողը, ձևավորվում է եռակողմ փաստաթղթի և աշխատանքային գործընթացի մասին պայմանավորվածության գաղափարը: Այս դեպքում անշուշտ Երևանին չարժե դիմադրել, քանի որ դա իրավիճակի լարվածության լիցքաթափման բերող ձևաչափ կամ ընթացք է: Մի բան, որ Հայաստանին մի շարք օբյեկտիվ պատճառներով ներկայումս բավականին անհրաժեշտ է՝ խուսափել լարվածության էսկալացիայից և հնարավոր նոր ռազմական մասշտաբային գործողությունների վտանգից: Իհարկե վերստին նկատենք ադրբեջանցիների հետքաշման հանգամանքը, որը պետք է լինի առանց նախապայմանի, ինչի մասին Երևանի դիրքորոշման վերհաստատումը կարևոր է: Ու, նաև թերևս մի հանգամանք, փաստացի, սեղանին դրվում է եռակողմ փաստաթուղթ սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին և սահմանային իրավիճակի հանգուցալուծումը գոնե այս տարբերակով չի շաղկապվում «միջանցքի» գաղափարին, ինչը կարող ենք դիտել Երևանի դիվանագիտական հաջողության նշմարվող ուրվագիծ:

Միևնույն ժամանակ սահմանային իրավիճակը Հայաստանի առաջ դրեց արտաքին քաղաքական և անվտանգային մտածողության ընդլայնման և մեխանիզմների բազմազանեցման, այլ կերպ ասած՝ դիվերսիֆիկացիայի հրամայականը, ընդ որում ոչ միայն իշխանության կամ կառավարության քաղաքականության, այլ քաղաքական համակարգի կառուցվածքի մակարդակում: Եթե օրինակ կար միարժեք համոզում, որ չնայած Ռուսաստանի պատերազմյան վարքագծից դժգոհությանը և հուսախաբությանը, այդուհանդերձ բուն խնդիրն այսպես ասած «միջազգային իրավունքի» հիմքերի բացակայությունն էր, ապա Հայաստանի տարածքի առնչվող այս իրավիճակում էլ ակնառու է դառնում, որ բուն խնդիրը իրական քաղաքականությունն է, իսկ իրավական հիմքերը ենթակա են դրան: Այդ մասին է վկայում ՌԴ ներկայիս վարքագիծը, որը անշուշտ պետք չէ գնահատել դավաճանության, դավադրության կամ այսպես ասած դաշնակցային անպարկեշտության կատեգորիաներով: Դրանք բավարար հիմք չեն գնահատականները ռացիոնալ քաղաքականության մշակման հիմնակետ դարձնելու համար: ՌԴ քաղաքականությունը պետք է պարզապես գնահատել ըստ ռուսական ռեգիոնալ և աշխարհաքաղաքական վարքագծի առաջնահերությունների և մոտիվացիաների, ըստ այդմ մշակելով այն փաստարկային բազան և քաղաքական հեռանկարային ռազմավարությունը, որը ոչ թե ՌԴ հետ հակադրության կամ բախման, այլ աշխատանքի շնորհիվ պետք է ձևավորի Հայաստանի արտաքին քաղաքական-անվտանգային դիվերսիֆիկացիայի հողն ու հիմքը:

Այստեղ է, որ ներքաղաքական օրակարգում հրամայական է դարձել այդ հարցերի հանդեպ քաղաքական դիրքրոշումների ձևակերպումն ու մատուցումը, առկա միջավայրում ակնառու դարձնելով, թե ովքեր են գնում դրան և ովքեր խուսափում՝ փորձելով ամեն կերպ մնալ Ռուսաստանի անվերապահ գերակայության կարծրատիպերի, միֆերի կամ մանիպուլյացիաների դաշտում: Դա այն դեպքում, երբ Թուրքիայի հետ մոնիտորինգի ձևաչափ սահմանած Ռուսաստանն ինքն է փաստացի ընդունում ու ճանաչում, որ չունի ռեգիոնալ գերիշխող դիրք:

Այդ իրավիճակում առնվազն խղճուկ, ծիծաղելի, ամոթալի, և գլխավորը՝ ի տես աշխարհի քաղաքականապես անհամարժեք է երևակվում հայկական դիրքորոշումներում եղած գերակայությունը, թե կասկածի տակ չպետք է դնել Ռուսաստանի վճռորոշությունը և պետք չէ Ռուսաստանում հարուցել ավելորդ կասկած Հայաստանի հանդեպ: Դա այն դեպքում, երբ Ռուսաստանը մեծ հաշվով Հայաստանի հանդեպ արտահայտել է բոլորովին այլ բնույթի կասկած, Պուտինի հետպատերազմյան հայտնի խոսքով՝ անգամ Հայաստանը չէր ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ինչը «թարգմանաբար» կարող էր նշանակել անշուշտ շատ բան, և այդ թվում այն, թե արդյո՞ք Հայաստանն ունակ է ինքնուրույն ձևակերպել իր շահերն ու նպատակները՝ առանց դրանք որևէ «գեր-գեր»-ի դիրքորոշմամբ չափելու:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում