«Tesla» և « SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը պատմել է՝ ինչպիսին կլինի աշխարհը 50 տարի անց: Նրա խոսքով՝ շատ բան է փոխվելու, հատկապես տեխնոլոգիական ոլորտում: Մասկը կարծում է, որ 50 տարի անց ճամփորդություններ են կազմակերպվելու դեպի տիեզերք:
«Այն, ինչ լինելու է 50 տարի անց, դժվար է կանխատեսել: Մեծ փոփոխություններ են լինելու տեխնոլոգիական, նաև ԴՆԹ հետազոտությունների ոլորտում»,-հայտարարել է Մասկը՝ «Նոր գիտելիք» ռուսական մարաթոնի ընթացքում:
Ի դեպ, համապատասխան հարցը նրան տվել էր ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բարև, Իլոն: Սա ռուս երիտասարդությունն է, Ռուսաստանի երիտասարդ մարդիկ, մեր երկրի ապագան: Նրանք սիրում են գիտելիքը: Եվ, իհարկե, նրանք ուրախ են շփվել նման մարդու հետ, ինչպիսին Դուք եք»,-ասել է Պեսկովը:









































